15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միլիոնատեր աներ, կանայք, ընկերներ. հեղափոխության թանկարժեք տղաները /լուսանկար/

Հեղափոխության հերոսները հերթով հայտնվում են մամուլի եւ հանրության ուշադրության կենտրոնում. 3 միլիոնանոց կոստյում, միլիոնատեր աներ, որ ՊՎԾ պաշտոնյայի կնոջը աստղաբաշխական ունեցվածք է թողել, հիմա էլ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանն է անհարմար իրավիճակում հայտնվել, ով, ի դեպ, ժամանակ առ ժամանակ հայտնվում է նմանօրինակ քննարկումների կենտրոնում: Ինֆոկոմ.am-ը գրում է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Mercedes-AMG […]

Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ պետական վերահսկողական ծառայության մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ազատվել է աշխատանքից: Էլեկտորնային որոշ ԶԼՄ-ներ տեղեկացնում են, որ աշխատանքից ազատման պատճառը ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործն է եղել։ Հիշեցնենք, որ Մեջլումյանը ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի կինն է։ Նշենք, որ պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին։ […]

Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեքի գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց․ News.am

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանը, որը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործը, ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են ՀՀ դատական դեպարտամենտից՝ չնշելով ինքնաբացարկի պատճառները։ Գործը արդեն հանձնվել է դատարանի գրասենյակին եւ ըստ ընթացակարգի […]

Ավելի լավ է մեղադրվել քաղաքական գեղցիության մեջ, քան ձեր նման լինել քաղաքական տրանսգենդեր. Շարմազանով

Վերջին մեկ տարվա ընթացքում մեր երկրում մեծ թափով իրականացվում է պղծության, տրանսգենդերության ու համասեռամոլության տոտալ քարոզ: Իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ այս վտանգավոր երևույթների նկատմամբ ցուցաբերում է հանցավոր հանդուրժողականություն:  Համասեռամոլները ոստիկան ապտակեցին, իշխանությունը լռեց, ԱԺ-ում տրանսգենդերը քարոզ արեց, իշխանությունը չդատապարտեց: Հիմա էլ գրքերի շնորհանդեսներ են կազմակերպում և թիրախավորում 3-ից 6 տարեկան երեխաներին:  Քիչ է իրենք չեն դատապարտում, […]

«Սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, վտանգավոր լկտիություն է. Աբովյան

«Սեռական» օրակարգը, որով այդ մարդիկ փորձում են ներխուժել հայկական հասարակություն, չափազանց վտանգավոր լկտիություն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Դե ի՞նչ… ծանոթացա այդ գրքի բովանդակության հետ եւ բացի այդ ծանոթացա նաեւ գիրքը տարածող կազմակերպության կայքի բովանդակությանը։ Իմ առաջին տպավորությունը նա է, որ […]

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակացական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջքի հետևանքով ինքնաթիռում բռնկված հրդեհի առնչությամբ, որը տասնյակ մարդկանց կյանք է խլել: Նախագահ Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել է շուտափույթ ապաքինում:  Մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է […]

Գագիկ Ծառուկյանի պատասխանը Արարատ Միրզոյանին

Հարգելի′ պարոն Միրզոյան, Օրերս դուք Ձեր գրությամբ մտահոգություն էիք արտահայտել իմ կողմից իբր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասին վերջին օրերին բարձրացված հարցի վերաբերյալ: Հուսով եմ՝ ներկայացվող փաստերը լիովին կփարատեն նախկինում հնչեցված բոլոր տեսակի կասկածներն ու մտահոգությունները: Նախ փաստենք, որ պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջների սահմանումն ինքնանպատակ չէ. Նման պահանջներն առավելապես նպատակ են հետապնդում զերծ պահել այլ խնդիրներով […]

Ինձ համար չկա հին ու նոր Հայաստան, կա՝ մի Հայաստան. ԿԳՆ մամուլիս խոսնակը հրաժեշտ է տալիս

ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում աշխատանքային իմ վերջին օրն է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակի պաշտոնում ծառայությանս 3 տարիների ընթացքում փորձել եմ մասնագիտական և մարդկային կարողություններս ծառայեցնել պետական կառույց-զանգվածային լրատվամիջոցներ առավել մատչելի ու արդյունավետ կապի հաստատմանը, հրատապ հարցերի հիմնավոր արձագանքմանը:  Առանձնակի շնորհակալություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

Ամենաընթերցված