ԱԺ նիստը /Ուղիղ/
Եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ: Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,-ընդգծել է […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է առավոտյան հեծանիվով գնում աշխատանքի: Նրա հետ հեծանիվ է վարում նաեւ իր մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Անցած անգամ հեղափոխական հեծանիվով էի եկել աշխատանքի, այս անգամ՝ հակահեղափոխական»,-գրել է Փաշինյանը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախի հարցով հանրաքվեի մասին մոռացեք, դա հնարավոր չէ։ Մի կողմ դնենք դրա բարոյահոգեբանական ասպեկտը։ Այն, որ չի բացառվում այն տարբերակը, որ այդ խնդրի լուծման այս կամ տարբերակի կողմերը դրանից հետո նույն տարածքում չկարողանան միմյանց հետ ապրել՝ տարանջատող վիհը կարող է շատ խորը լինել։ Այդ հարցին մոտենանք տեխնիկական […]
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական հանրագրում ուշագրավ գրառում է արել. «Ես զգացմունքները վատ եմ արտահայտում, չգիտես ինչու՝ ամաչում եմ: Կնոջս հարցրի՝ ի՞նչ է հիշում Արցախյան պատերազմի տարիներից, սարսափելի՞ էր: Ասաց․ «Իրականում ամենասարսափելին վախն է, որովհետև կաշկանդում, կաթվածահար է անում մարդուն»: Բայց վախի հետ մեկտեղ կար հաղթանակի նկատմամբ հավատ»։
Առաջին զգացում, որ ինձ պատում է, ափսոսանքի զգացումն է, ափսոս որ այս փայլուն տղաները զոհվեցին: Նրանցից շատերն առաջնորդներ էին, շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին և հիմա կարող էին շատ մեծ օգուտ բերել մեր երկրին: Բայց դրան անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը: Արցախում Արցախի հանրային հեռուստատեսութան հետ բացառիկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ […]
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում մասնակցել է «Անմահ գնդի» երթին: ՌԴ նախագահը երթին մասնակցել է երկրորդ աշխարհամարտի մարտական գործողություններին մասնակցած հայրիկի լուսանկարով:
«Նիկոլ Փաշինյան վարչապետն այս մեկ տարվա ընթացքում իր ողջ քաղաքական թիմով, իր քայլողների բանակով չի կարողացել ձևավորել ներքին ու արտաքին քաղաքական օրակարգ։ Երեկ տեղի ունեցած նրա ողջ ասուլիսն ապացուցում է մի կարևոր բան. որ Փաշինյան վարչապետը 2018թ. մայիսի 8-ից մինչև 2019թ. մայիսի 8-ը որևէ քաղաքական օրակարգ չունի։ Որովհետև ժողովրդավարական որևէ երկրում ես չեմ տեսել մի […]
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, որտեղ ծաղիկներ է դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սերժ Սարգսյանը եղել է նաև Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների եղբայրական գերեզմանատանը, ինչպես նաեւ ծաղիկներ է դրել Շուշիում […]
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն և տեղում ծանոթացել դեղորայքային միջամտությունից հետո պացիենտների մոտ տեսողական խնդիրներ առաջանալու դեպքին: Այս մասին իր «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: «Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։ Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ […]




























