20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է. Ալեքսանդր Լապշին

Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենահետաքրքիր շրջաններից է: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, Գեղարքունիքի մարզում ընթացող համաժողովի ժամանակ ասաց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ «Սեւանի, ինչպես նաեւ պատմական, հոգեւոր, մշակութային հուշարձանների առկայությամբ պայմանավորված՝ մարզի պոտենցիալը մեծ է»,-ասաց նա: Նշենք, որ արդեն երկու օր է նա մարզում է, ուսումնասիրում է մարզի հնարավորությունները։

Կոչ եմ անում՝ մեր երկրի համար հացահատիկի ռազմավարական պաշար ստեղծել. Վարազդատ Կարապետյան

«Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային-գործարար համաժողովի ժամանակ մարզի հնարավուութրություններին ու խնդիրներին անդրադարձավ նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Վարազդատ Կարապետյանը: Նրա խոսքով՝ գյուղատնտեության առումով մարզը շատ բազմազան չէ, բայց չրարտադրության ոլորտում լուրջ հնարավորություններ կան։ «Իհարկե, հացահատիկը և կարտոֆիլը նույնպես մեր մարզի համար էական նշանակություն ունեցող մշակաբույսեր են։ Հացահատիկի առումով, օգտվելով առիթից, որ պարոն վարչապետն […]

Մեր բանակը Ադրբեջանին ստիպեց գնալ հրադադարի պայմանագրի. Վաղարշակ Հարությունյան

Մենք զինադադարի կնքման օրը համարում ենք մայիսի 12-ը, բայց դա երկար գործընթաց է եղել, այսօր տեղի ուենցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Հիմնական նիստը եղել է մայիսի 16-ին, որտեղ առաջին անգամ ֆիքսվել է շփման գիծը։ Սա կարևորագույն խնդիր է։ Մյուս օրը սկսեցինք զորքերի տեղաշարժը որոշել։ Ադրբեջանը չէր […]

Հայկական երկու պետությունների միացումը պետք է լինի Արցախի անկախության միջոցով. Դավիթ Շահնազարյան

1994 թ.-ի մայիսի 12-ին կնքված եռակողմ համաձայնագիրն Ադրբեջանը ստորագրեց ռազմական գործողությունների ճնշման տակ: Հայկական երկու պետությունների միացումը պետք է լինի Արցախի անկախության միջոցով. Դավիթ Շահնազարյան   «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 25-ամյակին նվիրված խորհրդաժողովին հայտարարել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը: «Այդ տարիներին մեզ հաջողվեց […]

Հեծոն արդեն անցած էտապ ա, կարելի է ասել՝ սպառված քարոզչական տրյուկ ա. Արգիշտի Կիվիրյան

Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքում գրել է. «Բայց մի բան ասեմ Նիկոլի փիարշիկներին։ Հեծոն արդեն անցած էտապ ա, ու ամենևին էլ տռենդ չի, կարելի է ասել, սպառված քարոզչական տրյուկ ա։ Կարելի էր շատ ավելի հետաքիքր ու կրեատիվ բաներ մտածել, օրինակ Նիկոլը փղի վրա, կամ օրինակ Նիկոլը ուղղաթիռից թռնում ա, ու պառաշյուտով իջնում կառավարության շենքի դիմաց, կամ մի […]

Շատ ուրախ կլինեմ, որ այս համաժողովն առիթ հանդիսանա, որ դուք ապրեք ու արարեք Հայաստանում». Գեղարքունիքի մարզպետը՝ գործարար համաժողովի մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում է։ Նա Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում մասնակցում է «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովին։ «Մեր համաժողովին մասնակցում է շուրջ 122 գործարար, որոնցից 72-ը՝ արտերկրից»,- իր ողջույնի խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ տեղեկացնելով, որ թվով շուրջ 47 գործարար ծնունդով Գեղարքունիքի մարզից են։   «Ես շատ ուրախ կլինեմ, […]

Բիզնեսում անարդարության, արտոնյալության դրսևորումները, եթե կան, պետք է վերացնենք. վարչապետ

Հայաստանի Հանրապետությունից մենաշնորհային, կոռուպցիոն տրամաբանությունը վերացել է, և մենք կարող ենք բոլոր նախագծերը բաց, թափանցիկ, հրապարակային քննարկել, այսօր «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նկատեց, որ տնտեսական բոլոր խաղացողների համար պետք է ապահովեն տնտեսական պայմաններ, մինչդեռ այդ պայմանները այս պահին լիարժեք ապահոված չեն։ «Մեկ տարվա ընթացքում […]

Իզմիրլյան մանկատան բակում աղբի սար է՝ վերացրեք խնդրում եմ. Անահիտ Բախշյան (ֆոտո)

Երեւանի քաղաքապետարան, այս աղբի սարը Իզմիրլյան մանկատան բակում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երեւանի ավագանու նախկին անդամ Անահիտ Բախշյանը։ «Ամոթ է, վերացրեք, խնդրում եմ»,– գրել է նա։

Ուրիշ էլ ո՞վ կարող էր Հայաստանում իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ. իհարկե` «նոր Հայաստանի» վերին մեծություն վարչապետը. Գևորգ Պետրոսյան

Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով եւ երթեւեկությունը կաթվածահար անելով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հեծանիվ վարելու ամբողջ հմայքը ազատությունն է: Իսկապես այդ այդպես է։ Միթե հաճելի է հեծանիվ վարել թիկնազորի ու կառավարական մեքենաների ուղեկցությամբ՝ փողոցներն արգելափակելով եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի