16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունը հիմնավոր նստել է պետբյուջեի վրա ու վայելում է. Փաստ

Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում պարբերաբար քարոզչական առումով առանձնահատուկ շեշտադրում է կատարվում պետական կառավարման համակարգի օպտիմալացման քաղաքականության վրա, թե իբր դա նպատակ ունի բարձրացնել համակարգի արդյունավետությունը։ Արդյունքում մի շարք նախարարություններ և կառույցներ դադարեցրին իրենց գործունեությունը կամ օպտիմալացվեցին։ Որոշ կառույցներ էլ թեկուզ շարունակեցին իրականացնել իրենց գործառույթները, սակայն, այսպես ասած, ռեբրենդինգի ենթարկվեցին։ Բայց, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, այս […]

Փաշինյանը ուզում է «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում . Ժողովուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է փնտրել կառավարական կաբինետի նոր անդամների: «Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակ ունի «հեղափոխություն» իրականացնել կառավարության ներսում` առաջիկայում շատերին անակնկալ պաշտոնանկ անելով: Ըստ մեր աղբյուրների՝ այս պահին միակ անձեռնմխելի անձը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է, որի աշխատանքից, կարծես թե, գոհ են եւ՛ Փաշինյանը, […]

Նախագահական ընտրություններ են անցկացվում. /Տեսանյութ/

Ինդոնեզիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ։ 200 միլիոնից ավել մարդ մասնակցում է աշխարհի չորրորդ բնակչությամբ երկրում նախագահ ընտրելու գործընթացին: Պետության ղեկավարի երեք թեկնածուներից ֆավորիտը պաշտպանության նախարար Պրաբովո Սուբիանտոն է՝ գործող նախագահ Ջոկո Վիդոդոյի կուրսը շարունակելու կողմնակից և Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնության հեղինակ։ Պրաբովոյի մրցակիցներն են ընտրություններում Կենտրոնական Ճավայի նախկին նահանգապետ Գյանջար Պրանովոն և Ջակարտայի […]

Ադրբեջանը պատրաստվում է գարնանը հարձակում իրականացնել Հայաստանի վրա

Ադրբեջանցի երկու պատգամավորներ հայատարարել են, որ Բաքուն պետք է ռազմական կամ քաղաքական ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ այդ երկրի հյուսիսում գտնվող չորս գյուղերը ստանալու համար։ Այս մասին փոխանցում է parstoday.ir-ը։ «Հնարավոր է տիրանալ Ղազախ շրջանի չորս գյուղերին, քաղաքական ճնշում գործադրելով Նիկոլ Փաշինյանի կառավարության վրա»,- ըստ Telegraph-ի՝ այս մասին հայտարարել է պատգամավոր Ասիմ Մոլազադեն։ Իսկ Ղոդրաթ Հասանղոլիևը […]

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վտանգ կա. ՀԱՊԿ

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության մեծ ներուժ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը։ «Կան առանձին պետությունների փորձեր՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, մուտք գործելու դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և իրենց անմիջական մուտքն ապահովելու Կենտրոնական Ասիա, – Սերդյուկովի խոսքերն է մեջբերում է ՏԱՍՍ-ը, […]

«Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 1»

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Ե՞րբ կգնա Նիկոլը, ու կգա նոր փուլ. մաս 1» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Հոդվածը ստորև՝ Քաղաքագիտությունից մինչև դավադրությունների տեսություն միջակայքում գտնվող այս հարցը՝ երբ կգնա Նիկոլը, ունի պարզ պատասխանների մի քանի տարբերակ. 1. Մի օր 2. Նոր աղետից հետո 3. Երբ էլ գնա, իր հետ կտանի նաև […]

Զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսվում են. /Տեսանյութ/

Կահիրեում վերսկսվել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցությունները Գազայում, հայտնում են եգիպտական լրատվամիջոցները։ ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են, քանի որ Իսրայելը բախվում է միջազգային ուժեղ ճնշման՝ դադարեցնելու Գազայի հարավային Ռաֆահ քաղաքի ռմբակոծումը: Մոտ 1,5 միլիոն մարդ խցանված է այս փոքրիկ սահմանամերձ քաղաքում՝ Իսրայելի ցամաքային հարձակման մտավախության պատճառով: Իսրայելի վարչապետն […]

Փաշինյանի աշխատակազմը 14 ատրճանակ է գնել. Ժողովուրդ

ՀՀ վարչապետի աշխատակազմը 2024 թվականի հունվարի 25-ին 1 մլն 411 հազար 200 դրամ (ներառյալ Ավելացված արժեքի հարկը) աժողությամբ պայմանագիր է կնքել «Եգեր» ՍՊԸ-ի հետ, որը զենքի եւ զինամթերքի, զինվորական եւ որսորդական պարագաների խանութների ցանց է։ Վարչապետի աշխատակազմը գնել է Байкал МР-71 14 ատրճանակներ։ Ատրճանակի մեկ հատի արժեքը կազմել է 100 հազար 800 դրամ։ Պայմանագրով գնման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի