Սահմանների ճշգրտման մասին. ի՞նչ է թաքցնում իշխանությունը և ինչու է առաջնորդվում ադրբեջանական առաջնահերթություններով
ԹՎ 5 հ/ը
ԹՎ 5 հ/ը
ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը կիսվել է իր պաշտպանյալի մասին տպավորություններով: Աթանեսյանն ընդգծել է` «Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար»: «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և ինքնաքննադատ: Արմենը նաև շատ հավատարիմ մարդ է: Ունի իր սկզբունքները, իսկ նման տեսակի հայերը միշտ […]
Գործավարից մինչև նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են։ «Ժողովուրդ» օրաթերթը «Ապագա կա՛» լոզունգի «ապացույցին» ականատես է եղել` ուսումնասիրելով պետական ինստիտուտները: «Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, և նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը: Այս ընտանիքում էլ, Հովիկ Աղազարյանի և իր կնոջ օրինակով, ամուսինները միասին մի հարկի տակ են աշխատում։ Ըստ էության, 2018 թվականի […]
Ադրբեջանի և Հայաստանի՝ Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատում իրականացնելու որոշումից հետո մեկնարկած բողոքի ցույցերը Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (Հ1) լուսաբանում է հատվածական՝ ամբողջական չներկայացնելով բողոք բարձրացրած մարդկանց պահանջներն ու «ձայն չտալով» Տավուշի բնակիչներին։ #CivilNetCheck-ն ուսումնասիրել է Հանրային հեռուսաընկերության «Լուրեր»-ի՝ ապրիլի 19-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գլխավոր թողարկումները, որոնք հեռարձակվում են ամենադիտվող ժամին (փրայմ-թայմ)՝ 21:00-ին։ Ըստ այդմ, […]
Օրերս, ինչպես հայտնի է, միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացի Արթուր Սուքոյանի և որպես լրագրող հանդես եկող Դավիթ Լևոնյանի միջև: Ըստ պաշտոնական վարկածի, Սուքոյանը հարվածել է նշված անձնավորությանը: Միջադեպը տեղի է ունեցել ԱԺ տարածքում: Հարկավ, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու այս միջադեպի վերաբերյալ նախորդ անդրադարձում, բռնության դրսևորումն անընդունելի է: Այստեղ քննարկելու բան չկա: Քննարկելու բան […]
Օրեր առաջ The Moscow Times-ի հետ զրույցում Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն ասել էր, թե ԼՂՀ նախկին ղեկավարները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Ադրբեջան են տեղափոխվել բառացիորեն Լեռնային Ղարաբաղի օդանավակայանում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից։ Նրանք գտնվել են օդանավակայանի ռուսական բազայում և գտնվել են ռուսական պաշտպանության ներքո»։ Այս հայտարարությանն […]
Վերջերս միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կառույցները՝ «Amnesty International»-ը և «Freedom House»-ը, ինչպես նաև ԱՄՆ Պետքարտուղարությունն իրենց վերջին զեկույցներում արձանագրեցին, որ Հայաստանում ժողովրդավարության հետընթաց է գրանցվել։ Ընդ որում, այդ զեկույցներում, ի թիվս այլ խայտառակությունների, խոսվում էր ոստիկանական բռնությունների ու խոշտանգումների մասին։ Բայց, ինչպես այս կարճ ժամանակը ցույց տվեց, գնահատականները շատ մեղմ էին, իսկ ոստիկանությունը գնալով «կատարելագործվում» է: […]
ԱՄՆ ռազմածովային հետախուզության նախկին աշխատակից, Իրաքում ՄԱԿ-ի նախկին տեսուչ և The Huffington Post-ի սյունակագիր, ԱՄՆ արտաքին քաղաքականության քննադատ` Ուիլյամ Սքոթ Ռիթթերը Դմիտրի Զոլոտարյովի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանին։ Yerevan.Today-ը թարգմանաբար հրապարակում է վերլուծաբանի խոսքն ամբողջությամբ. «Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել, որ իրեն ռուս խաղաղապահներ պետք չեն: Հայաստանը ռազմավարական որոշում է կայացրել, որ ուզում է թեքվել […]
Կիրանցիների անվտանգության վրա թքած ունեցող եւ ադրբեջանցիներից պաշտպանվելու համար սահմանին ծառ տնկելու կամ պատ շարելու առաջարկով հանդես եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ։ Արդեն մի քանի օր է՝ ՊՊԾ աշխատակիցները, ականատեսների վկայությամբ, անվտանգային միջոցառումներ են ձեռնարկում «Հաղթանակ» զբոսայգում: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է […]
Հայաստանի Հանրապետությունը հետզհետե վերածվում է ոստիկանապետության, որտեղ ՆԳ նախարարն ավելի մեծ կշիռ է ձեռք բերում, քան արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները։ Եվ երկրի բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվում ՆԳՆ-ին եւ մասնավորապես ոստիկանությանը, որտեղ ամենաբարձր աշխատավարձերն են ստանում, ամենալավ մեքենաներով են երթեւեկում, ամենաթանկ հանդերձանքն են կրում, քանի որ այս կառույցը դարձել է իր հեղինակությունը կորցնող իշխանությունների […]



























