01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այս մարդիկ շարունակում են բոլորին դնել երկարականջավորների տեղ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանական քարոզչամեքենան սին ջանքեր է գործադրում՝ սվաղելու համար ԱԳ նախարարի անհաջող եւ սկանդալային հարցազրույցը։ Բովանդակային բազան փաստարկային առումով նույնքան է թույլ է, որքան ողջ խորհրդարանական դիվանագիտությունը միասին վերցրած։ Այս մարդիկ շարունակում են բոլորին դնել երկարականջավորների տեղ եւ կարծել, որ ներսում հեքիաթներ պատմելով կարելի է երկրիրը ամրացնել […]

Վազգենը ձեզ մերժել է, նախկինները դուք եք, այ ռեւանշիստներ. Շարմազանով

«Ակնհայտ է, որ Նաիրի Հունանյանին խաղացնողը ունի վրեժխնդրության ճղճիմ նպատակ, որը դուրս է բոլոր բարոյական սահմաններից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շրմազանովը։ Գործող իշխանությունը, նրա համոզմամբ, փորձում է օգտագործել Նաիրի Հունանյանին  քաղաքական ինչ-ինչ նպատակներով։ «Ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործը օդ է, այդ գործով որեւէ հոդաբաշխ խոսք չեն կարողանում հնչեցնել, […]

Մնացականյանի արտահայտած ցանկացած միտք պետք է ընդունել որպես Նիկոլ Փաշինյանի պաշտոնական դիրքորոշում. Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախարար Մնացականյանի կողմից հարցազրոյցի ընթացքում հնչեցված պատասխանների առնչությամբ աղմուկն ինձ համար անհասկանալի է։ Զոհրաբ Մնացականյանին ճանաչում եմ արդեն 10 տարի՝ որպես պրոֆեսիոնալ դիվանագետի, որն ունակ և ի զորու է իր պատասխաններով ցանկացածի «պորտը դնել տեղը»։ Բայց նրան քննադատողները բաց են թողնում մի հույժ կարևոր […]

Մի՞թե հեշտ է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարարը. Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմակողմ դիվանագիտության հարթակներում նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. BBC-ին տված հարցազրույցում նա հախուռն է, չգիտի՝ ինչ ասի, որ ճիշտ լինի դրսում ու սխալ չընկալվի ներսում, անհամոզիչ է ու խճճված: Արդյունքում` անընդունելի սայթաքում մեր հիմնարար հարցերի շուրջ: Չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արտգործնախարար է […]

Իրոք, ո՞նց են կարող հանցագործներն արդար պետերազմ վարել. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «BBC-ի լրագրողին շնորհակալություն եմ հայտնում փայլուն հարցազրույցի համար։ Իր պրովոկացիաներով մեզ ցուցադրեց Հայաստանի դիվանագիտության խղճուկ վիճակը, նաև արտգործնախարարի պատրաստվածության մակարդակը։ Իմ կողմից լրագրողին «Ներսես Շնորհալու» շքանշան Հայաստանին մատուցած ծառայության համար։ Հիմա անդրադառնամ ընդամենը մեկ ասպեկտի։ Եթե Մնացականյանը գովազդում է «հեղափոխությունը», իսկ Հին Հայաստանը ներկայացնում է որպես հանցագործ ռեժիմ, […]

Այս իշխանություններից էլ ի՞նչ սպասեինք. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Բաքվում բացվեց Չմիավորման շարժման համաժողովը, որի ժամանակ Ադրբեջանը ստանձնեց շարժման եռամյա նախագահությունը։ Ադրբեջանական իշխանությունները դրան երկար տարիներ են պատրաստվել, նրանց համար շարժումը միջազգային հանրության առջև սեփական կարծիքը առաջ մղելու առաջնային գործիքներից մեկն է դարձել։ Բաքվում կայացած միջոցառմանը 60-ից ավել երկրների նախագահներ ու վարչապետեր են մասնակցել։ Ինչպես կռահելի […]

ԱԳ նախարարը՝ BBC-ում․ դատարկությունը դիվանագիտության տեղ․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․ «Մի հզոր կայսերական պետության ռադիոկայան որ չի ճանաչում 20֊րդ դարի ամենամեծ ոճիրներից մեկը՝ Հայերի ցեղասպանությունը, քամահրական դասեր է տալիս իր անվտանգության վրա դողացող փոքր ժողովրդին՝ Հայաստանին թե Մոսվայից վազն արեք, մտեք ՆԱՏՕ։BBC֊ի հարցազրույցը ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Եթե նախարարի տեղը մի սեղանի փալաս դրված լիներ, բան չէր […]

Փաստորեն ձեր ՍԴ չկայացած նախագահը ձեզ զեկուցել է, որ Նախագահ Քոչարյանի գործը ջուր է. Արա Վարդանյան

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իշխանությունները ամեն ձև փորձում են ձերբազատվեն Հրայր Թովմասյանից: Նույն իշխանության մեջ շատ քչերն են հասկանում, որ նման բիրտ ու հակաօրինական քայլերով իրենք ի ցույց են դնում մեկ այլ փաստ. իրենք կասկած չունեն, որ Եվրոպական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը միանշանակ ներկայացնելու են կարծիքներ ի օգուտ Նախագահ Քոչարյանի: Եվ ինչքան […]

ԱԳՆ-ի հարցազրույցը դիվանագիտական անմեղսունակություն է․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․  «ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը BBC-ին հայկական դիվանագիտական մտքի վատագույն դրսևորումներից էր։ Հնչում էին ասիմետրիկ ու անհամարժեք պատասխաններ մեր դեմ ուղղված հարցերին։ Ամենավտանգավորն այն է, որ նախարարը ոչ թե փորձեց շտկել Նիկոլ Փաշինյանի սխալ հայտարարությունները և միջազգային մամուլով հստակեցնել մեր դիրքորոշումը, այլ դեռ մի բան էլ խորացրեց կասկածները, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի