18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլն իր նախընտրական ամպագոռգոռ խոստումի կատարմանը «մեկ սանտիմետրով» իսկ չի մոտեցել. #sutNikol. Կարեն Վրթանեսյան

1 տարի առաջ Նիկոլը հայտարարեց, որ ռազմական բյուջեին գալիք 5 տարում ևս 2.5 մլրդ դոլար կավելանա: Այսինքն տրամաբանական էր ակնկալել, որ 2020-ի բյուջեն մոտ կես միլիարդով ավելի պիտի լիներ: Բայց 2020-ի բյուջեի նախագծով նախատեսված է համարյա նույն գումարը, ինչ որ 2019-ին էր: Այսինքն Նիկոլն իր նախընտրական ամպագոռգոռ խոստումի կատարմանը «մեկ սանտիմետրով» իսկ չի մոտեցել:   […]

Հաղորդում հանցագործության մասի՞ն: Ո՞ւր էիր Արթուր Մեսչյան

«Հաղորդում հանցագործության մասի՞ն Ո՞ւր էիր Արթուր Մեսչյան Եւ այսպես, համառ դիմադրությունից հետո երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից ինչ հոտ ասես գալիս է։ Ըստ մամուլի՝ նաեւ կոռուպցիոն սկանդալի վատ հոտ է: Եւ ուրեմն՝ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի՝ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենա: Դարձյալ ըստ մամուլի, […]

Նարեկ Մութաֆյանի նամակը բանտից

Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակից Նարեկ Մութաֆյանը բանտից հերթական նամակն է հղել։ Նամակում ասվում է «Ողջույն, ուժեղներ: Սկզբի համար ասեմ, որ շատ լավ եմ, միայն ցավում եմ, որ ձեր կողքին լինելու հնարավորություն չունեմ։ Ժամանակը չի կանգնում։ Ու որքան շատ է անցնում ժամանակը, այնքան ավելի վստահ եմ դառնում, որ մեր գործն արդար է ու ճշմարիտ: Որքան շատ ժամանակ […]

Սա պետականության դեմ ուղղված օրինագիծ է. Էլինար Վարդանյան

Հաջորդ շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի դատաիրավական բարեփոխումներին նվիրված փաթեթը, որում բազմաթիվ մտահոգիչ դրույթների շարքում հատկապես առանձնանում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծի առանցքային առաջարկը Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման […]

«Շարունակեք հիանալ Փաշինյան Նիկոլի եւ նրա «Բռնաբարած» արցախյան հարցի վտանգավոր վիճակով». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ  նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կամազ- /ս/ուտրա   Նայում եմ լրահոսը, բոլոր կայքերը հեղեղված են Կամազներով, ով նվիրեց, ինչո՞ւ նվիրեց, ե՞րբ նվիրեց, ի՞նչի դիմաց նվիրեց, քաղաքապետը հիշողությունը կորցրած դարձյալ գնաց արձակուրդ։ Մի առիթով ասել եմ, այդ տղան մեղք է, թողեք գնա հանգստի, նա լավից-վատից արտիստ էր, կարգին էր, թե […]

Լավրովը մեկնում է Բաքու: Կքննարկվի Ղարաբաղի կարգավորման հարցը

Ընթացիկ շաբաթվա ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Բաքու։ Այստեղ նա կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Լավրովի եւ Ադրբեջանի քաղաքական եւ դիվանագիտական ղեկավարության հետ տեղի ունենալիք հանդիպումների ընթացքում ի շարս երկկողմ հարցերի, քննարկվելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման […]

Քաղաքապետարանին աղբատարներ նվիրողները պաշտոնյաներին, նրանց կանանց կապակցված ընկերություններն են. hetq.am

Երևանի քաղաքապետարանն այսօր հրապարակել է համայնքին աղբատար ավտոմեքենաներ նվիրած ընկերությունների անունները։ Դրանք բոլորը փոխկապակցված են նախկին և ներկա պաշտոնյաների հետ։ Ավելին, այդ ընկերություններից երկուսին քաղաքապետարանն ամիսներ առաջ հասցեներ է տրամադրել։ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տված հասցեում «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ […]

Մի կրակիր սահմանին` դարձիր կիրթ մարդ

Պարզ մաթեմատիկա -Շիշս բռնիր` դարձիր պատգամավոր, -Փոխանցիր գումար հիմնադրամին` օլիգարխից դարձիր սեփականատեր, -Նվիրիր Կամազ` ստացիր ժողովրդի «սեփականատեր» տիտղոսը, -Մուծիր 10 միլիոն դրամ` առանց հավայի ցույցերի դասալքիր բանակից, -Մի կրակիր սահմանին` դարձիր կիրթ մարդ, -Արթուր Բաղդասարյանից ավելի Արթուր Բաղդասարյան եղիր` մտի պառլամենտ, -Նաիրիին համոզիր թող ցուցմունք տա` կանչենք Հ1 -90 աստիճանով կզիր` ստացիր գործարանային Audi Q5, […]

Հեղափոխական «կռիշ». ինչ ենք բացահայտելու «հերձումից» հետո

Գլոբալ առումով ստացվել է, որ անցյալ տարվա իշխանափոխության «գլխավոր ձեռքբերումը» դարձել է Սամվել Ալեքսանյանի քաղաքական տանիքի և «Կամազային նվերների» հասցեատերերի փոփոխությունը: Բայց պատկերացրեք, եթե հիմա են նման «թավշյա» ժուլիկություններ բացահայտվում, ապա ինչ ենք բացահայտելու, այսպես ասած, «հերձումից»՝ իշխանափոխությունից հետո:   Բենիամին Մաթևոսյան

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի