28 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նորանշանակ վարչապետը՝ նոր գլխացավանք Փաշինյանի համար. Հրապարակ

Ռուսաստանի կառավարության նոր ղեկավարը՝ 53-ամյա Միխայիլ Միշուստինը մինչեւ ՌԴ վարչապետ նշանակվելը, 2010-ց մինչեւ 2020 թվականն աշխատել է ՌԴ հարկային ծառայության ղեկավար։ Ընդ որում, հարկայինում աշխատել է 1998 թվականից։ Թերթի աղբյուրներն ասում են, որ նա մտերիմ հարաբերություններ ունի ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի հետ։ Ավելին, ասում են, նրանք անգամ համատեղ բիզնես ունեն։ Միշուստինի՝ ՌԴ […]

Խեղաթյուրված փաստեր. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանին հավանաբար թվում է, թե իր հրապարակած «փաստերը» հայտնի կամ հասանելի են միայն իրեն, ու կարող է իրեն թույլ տալ դրանք ներկայացնել և մեկնաբանել այնպես, ինչպես հարմար է գտնում։ Հաճախ հենց դա էլ պատճառ է դառնում, որպեսզի վարչապետը հայտնվի անհարմար դրության մեջ։ Բայց որքան էլ զարմանալի է, նա դասեր չի քաղում։ Ու շարունակում է գնալ […]

«Շուտով կհանգուցալուծվի». Նիկոլ Փաշինյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Շուտով կհանգուցալուծվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Այլ մանրամասներ նա չնշեց: Նույն հարցով լրագրողները դիմեցին նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, վերջինս միայն ասաց. «Եթե կարելի է դրա մասին էսօր չխոսենք»: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կեղծիքով […]

Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց․ Դավիթ Տոնոյանը՝ լրագրողին

Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել ու չեղարկվել է այսօր։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով լուրերին, որ այսօր վարչապետն ու ինքը պետք է Արցախում լինեին, սակայն չեղարկվել է այցը։ «Ո՞նց Արցախ այցը չեղարկվեց։ Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել ու […]

Միակ պատմությունը, որ ոտի վրա է հորինվել, դա դու ես . Ալեն Սիմոնյանի պատասխանը՝ Վանեցյանին

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արթուր, ախր ես քեզ այնքան լավ գիտեմ.. Գիտեմ, ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից և ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգեր ջան: Քեզ թույլ ես տալիս ցածրորակ արտահայտություններ անել` մոռանալով, որ քեզանից այսօր նույնիսկ հարցազրույց, որ վերցնում են ինձ ես պարտական: Ասում ես […]

Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի եւ յուրաքանչյուր անձի. Գարեգին Բ

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առթիվ: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով: Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում կազմավորվեց հայոց նվիրական բանակը. ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու […]

Սա բոլորիս տոնն է. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին՝ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում, որովհետեւ սա բոլորիս տոնն է: Սա աշխարհասփյուռ մեր քույրերի ու եղբայրների տոնն է, […]

Հայկական բանակն ազգային միասնականության կենդանի մարմնացումն է․ Նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ. 8Սիրելի՛ զինվորներ, պարոնայք սպաներ և գեներալներ, Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Բանակի օրվա առթիվ, մաղթում խաղաղություն և նոր հաղթանակներ։ Հայկական բանակը ծնունդ առավ և ձևավորվեց մեր նորօրյա ազատագրական պայքարի հերոսական մարտերում: Նա վերականգնեց այն փառքը և համբավը, որը հայ զինվորականներն ունեին հին կայսերական ժամանակներից մինչև Սարդարապատ, մինչև Երկրորդ […]

Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան

«Ալեն Սիմոնյանը ստում է: Ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել: Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝  եթե անգամ լիներ,  նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի»,-NEWS.am-ի հետ զրուցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝  անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե 2018թ.-ին Վանեցյանը զանգել է իրեն […]

Ատելության խոսքի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն բոլորը`սկսած վարչապետից. փաստաբան

«Եթե այդ քաղաքական ուժը այն տրամադրություններն ունի, որ իրականում բռնություն չի կարելի քարոզել, ատելության մթնոլորտը չպետք է լինի, իրենք բոլորը պետք է զուսպ լինեն եւ չափեն իրենց գործողություններն ու խոսքը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝    անդրադառնալով Երեւանի ավագանում «Իմ քայլը» խմբակցության ավագանի Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը հաջորդած արձագանքներին: Փաստաբանը շեշտում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի