20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համառ բթամտություն. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը․ «Այսօր` հունիսի 13-ին, Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով Ազգային Ժողովում և հերթական անգամ փորձելով կոծկել Արցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետևանքները, հանդես է եկել արցախյան խնդրի պատմության ապշեցուցիչ մի նոր՝ իր իսկ կողմից «կղերաֆեոդալական» կոչված վարկածով։ Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է […]

Արևմուտքը թակարդ է պատրաստում Հայաստանի համար․ Կրեմլի արձագանքը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Արևմուտքի կողմից Հայաստանի համար պատրաստված «թակարդի» մասին։ Այս մասին նա գրել է «Российская газета»-ի համար իր հոդվածում։ Ըստ Մեդվեդևի՝ Արևմուտքը «ոսկե սարեր» է խոստանում Հայաստանին և անդամակցություն ԵՄ-ին, սակայն դա միայն խայծ է։ Մեդվեդևը նշել է, որ Մոսկվայի և Երևանի՝ ավելի քան մեկ դար շարունակվող բարեկամությունը, որն […]

Վերջին 2 օրերին ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են ֆոն ստեղծել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին 2 օրերին ադրբեջանցիները կեղծ տեղեկություններով փորձում են ֆոն ստեղծել, որ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության աճի միտումներ կան: Սա առաջին հերթին դրսևորվում է հայ զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հաղորդագրություններով: Չի բացառվում, որ Ադրբեջանն այս քայլին գնում է` շտապեցնելու […]

Փողով վաճառված հազարամյա մեր անառիկ հայրենիք․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյասն իր էջում գրել է․ «Փողով վաճառված հազարամյա մեր անառիկ հայրենիք: 2018թ. իշխանազավթումից հետո, քեզ մաս-մաս վաճառեցին: Այդպես դավաճանելով էլ հասան ուրացման: Բայց միայն քեզ չեն դավաճանել ու վաճառել, Արցախ աշխարհ: Շուտով կլրանա հոգևոր Հայաստանի և նրա աշխարհագրական տարածքները մաս-մաս վաճառելու գործընթացի երրորդ տարին»:

Փաշինյանը մի այլ կերպ է ոգեւորվել

Չար լեզուներն ասում են, որ Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած ծեծուջարդի «մաստեր կլասից» հետո, Փաշինյանը մի այլ կերպ է ոգեւորվել: «Հո տրամադրություն չուներ»,- նշում է մեր աղբյուրը։ ԱԺ-ն «պատվով» լքելուց հետո` իր մոտ է հրավիրել մանկության ընկերոջը` ՆԳՆ նախարարին ու իր երախտիքը հայտնել` իրեն այդչափ նվիրվածությունը ծեծուջարդով ապացուցելու համար, գրում է Իրավունքը: […]

Խայտառակ որոշում են ընդունել. Հրապարակ

ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին հանձնարարելով արգելել ընդդիմադիր պատգամավորների ելումուտը Դեմիրճյան փողոցի մուտքով։ Մինչդեռ ՔՊ խմբակցության պատգամավորներին, նրանց փորձագետներին ու օգնականներին թույլատրված է։ Նշենք, որ, ի տարբերություն Բաղրամյանի մուտքի, Դեմիրճյանի մուտքով հնարավոր է տարածք մտնել ավտոմեքենայով․ իհարկե, խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն նման իրավունք՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի