14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդ ինչքա՞ն անբարոյական պիտի լինի, որ Հանրապետականի հախից գալու համար դիմի Ալիևի օգնությանը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Չէ, դուք հականու՞մ եք:   Մարդ ինչքա՞ն անբարոյական պիտի լինի, որ Հանրապետականի հախից գալու համար դիմի Ալիևի օգնությանը:   Մարդ ինչքա՞ն դավաճան պիտի լինի, որ ժողովրդի մեջքի հետևում թշնամու հետ թաքուն բանակցի:   Մարդ ինչքա՞ն հաբրգած պիտի լինի, որ այսքանից հետո կամավոր հրաժարական չտա:   […]

«Հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018թ-ից». Պաշտոնից ազատված ԿԳՄՍ փոխնախարարի հայտարարությունը

ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանն անդրադարձել է իր հրաժարականի պատճառներին և շնորհակալություն հայտնել այս ամիսներին աշխատելու համար. «Հարգելի՜ հայրենակիցներ, հայտնում եմ ձեզ, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Կյանքիս ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության և այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել: Հենց այդ սկզբունքներն են ինձ ստիպել […]

Հրայր Թովմասյանի տեղեկություններով՝ ՍԴ նախագահի ընտրության հարցում այլ սցենարներ են քննարկվել, հնարավոր է՝ նորից առաջադրումներ լինեն

«Իմ հայտարարությունից հետո, չճշտված տեղեկություններով, այլ սցենարներ են քննարկել, որ հնարավոր է՝ նորից առաջադրումներ լինեն», – լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը՝ ավելացնելով՝ քաղաքական շրջանակերի մասին է խոսում: Իր մասնակցության մասով էլ ասաց. «Երբ հասկանամ, որ որևէ պայմանավորվածություն չկա, ՍԴ-ն ինքնուրույն է անում, կշարունակեմ մասնակցել»: Նա նաև ընդգծեց, որ երբ ՍԴ-ում մեկ թեկնածու է՝ […]

Ադրբեջանին խորհուրդ եմ տալիս չգնալ, այսպես ասած, կոնֆիդենցիալ ինֆորմացիայի բացահայտման ճանապարհով. Փաշինյան

«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ», – ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ են մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: «Ես ադրբեջանցի […]

Նիկոլին էլ ասեք, որ գլուխն էլ ավելի խորը մտցնի… ավազի մեջ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ալիեւը ՄԱԿ-ում կրկին փրփուրը բերանին ցնցումների մեջ է։ ԱԳ նախարարին զցուշացրեք, որ չնայի։ Կարող է նորից հուզվել։ Նիկոլին էլ ասեք, որ գլուխն էլ ավելի խորը մտցնի… ավազի մեջ։ Մնում է հասկանանք, ով է պատասխանելու եւ ինչպես»։

Հայաստանը եւ հայկական շահը տարածաշրջանում դարձել են առանց դարպասապահի բաց դարպաս, որտեղ ով ասես եւ որքան ասես գոլ կարող է խփել. քաղաքագետ

«Հայաստանը եւ հայկական շահը տարածաշրջանում դարձել են առանց դարպասապահի բաց դարպաս, որտեղ ով ասես եւ որքան ասես գոլ կարող է խփել՝ չեզոքացնելով հայկական շահը տարածաշրջանում»,-Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ զարմանք հայտնելով տարածաշրջանային զարգացումների նկատմամբ ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքի առնչությամբ. «Ինչպես կարելի է անպատասխան թողնել երեկվա Ալիեւի խայտառակ ելույթը ՄԱԿ-ի […]

Ծառուկյանը դուրս եկավ դատարանի դահլիճից

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ դատարանը դեռևս որոշում չի կայացրել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Որոշումն, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի 13։30-ին», – ասաց փաստաբանը։ Ծառուկյանը պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց, թե պահանջում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի