10 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մանվել Գրիգորյանն Արցախից ռեանոմոբիլով տեղափոխվել է Հայաստանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունք. փաստաբան

Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը հոկտեմբերի 7-ից գտնվում է Արցախում: Այնտեղ գտնվելու առաջին օրվանից, համագործակցելով Արցախի ռազմա-քաղաքական բարձրագույն իշխանության հետ, իր կողմից ղեկավարվող ստորաբաժանումների մի մասը գտնվել են առաջնագծի ամենաթեժ կետում՝ ոսոխին մատնելով խուճապի և մի քայլ ետ չնահանջելով, մյուս մասը զբաղվել է N բնակավայրի ինքնապաշտպանական գործողություններով՝ ամուր պահելով տվյալ առաջնագծի թիկունքը: Ունենալով 90-ականների հաղթական […]

Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են հրադադարի մասին պայմանավորվածություններին։  

Բանտ նստեցնելով նախկին նախագահի կամ խմբակցության ղեկավարի՝ այդպե՞ս են պատերազմում․ Զատուլին

Հարցազրույց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ -Պարոն Զատուլին, այսօր (երեկ) պետք է կայանար Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը` հրադադարի հարցով, սակայն առ այս պահը (ժամը 17-ի դրությամբ) պաշտոնական որեւէ հաստատում չկա։ Տեղյա՞կ եք՝ ինչո՞ւ, Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է բանակցել։ -Ես չգիտեմ, երեւի թե ինձ կհավատաք, եթե ասեմ, որ ինձ հետ ո՛չ Ալիեւը, […]

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել են

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի […]

700-ից ավել կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները», «թուրքին որպես թշնամու կերպար մեր կրթական համակարգից հանողները» լռեն

700-ից ավել կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները», «թուրքին որպես թշնամու կերպար մեր կրթական համակարգից հանողները» լռեն։ Թշնամին հասավ Խուդաֆերին ու դրանից հետո նոր «լրագրողը» հասկացավ, որ վիճակը օրհասական է, ու իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում զոմբիացած զանգվածների հետ գործ ունենալ, այն նույն զանգվածների, ում «լրագրողը» մի քանի տարի միֆերով էր կերակրում։ Թշնամին […]

Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն․ Աննա Հակոբյանը նամակներ է հղել առաջին տիկնանց

Այս նամակը ուղարկել եմ իմ լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն եւ արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում:   Մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքը այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել […]

Վեց ասկյար մեր աչքի առջև բռնաբարեց 14-ամյա աղջկան

Էլմոն Ժամկոչյանի պատմությունը 1888 թ., Վան Աշոտ Խաչիկյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր վանեցի Էլմոն տատի պատմածը: Նա պատմել է, որ գաղթի ճանապարհին թուրք ասկյարներից մեկը նկատել է՝քարավանի մեջ մի բարձրահասակ աղջիկ է քայլում, մոտեցել, քաշեց գլխաշորը, տեսել, որ տղա է գլխաշորի տակ: Տղային գլխիվայր կախել են ծառից, նրա ու ամբողջ քարավանի աչքիառաջ բռնաբարել քրոջը, այնուհետև […]

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ անցկացման համար: Սպասվում է, որ հանդիպում կկայանա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, կքննարկվի հրադադարի ռեժիմի պայմանները: Ավելի վաղ հայտնել էինք, որ կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի