14 Հուլիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը ձեզ չմիացնեն»». Արայիկ Հարությունյան

Բժշկական համալսարանի «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցային համալիրում էի, ուր բազմաթիվ վիրավորներ կան ռազմաճակատից: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Նրանց մի մասը միացված է արհեստական շնչառության սարքերին, որոնք անհրաժեշտ են նաև քովիդով հիվանդներին: Ասածս ինչ է` պահե՛ք էդ գրողը տարած հակահամաճարակային կանոնները, որ չվարակվեք ու վիրավոր զինվորի համար նախատեսված սարքը […]

Հայկական կողմը չի ընդունում առաջարկվող պայմանները։ Ո՞րն է պատերազմի դադարեցման ուղին․ Ժողովուրդ

Սեպտեմբերի 27-ից Արցախում սկսված պատերազմից 19 օր է անցել, սակայն հարցի կարգավորման քաղաքական տարբերակին հասնելու եզրերն այդպես էլ չեն երեւում: Եվ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը, անդամ հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունը քայլեր են անում հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ, սակայն առնվազն այս փուլում պարզ է, որ ներկա պահին առկա լուծման տարբերակներին կոնֆլիկտի կողմերը չեն համաձայնում: Իսկ որո՞նք են […]

Նիկոլ Փաշինյանի ուղերձը կրքեր է բորբոքել․ Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ուղերձում, ի թիվս այլ հարցերի, հայտարարեց նաեւ, թե բանակցային այդ ֆորմուլան՝ «տարածքներ ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց», ինքը ժառանգություն է ստացել նախկիններից, բայց իրենց կառավարությունը հրաժարվել է դրանից՝ նախապատվությունը տալով նախ Արցախի կարգավիճակին։ Այս հայտարարությունը կրքեր է բորբոքել նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներսում, անգամ տեղեկություն կար, որ չեն պատրաստվում […]

Մզկիթում աղոթելիս Էրդողանը կորցրել է գիտակցությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը առավոտյան աղոթքի ընթացքում առողջության վատթարացումը բացատրել է ճնշման բարձրացմամբ: Այս մասին կիրակի գրում է Hürriyet թերթը:  «Ես արյան ճնշման տատանում ունեի շաքարային դիաբետի պատճառով», – հրատարակությունը մեջբերում է Թուրքիայի առաջնորդի խոսքերը, – «Հիմա ամեն ինչ կարգին է»: Ավելի վաղ CNN Turk հեռուստաալիքը հայտնել էր, որ Էրդողանը կորցրել է գիտակցությունը կիրակի առավոտյան […]

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնել է Կրեմլը: Նրանք կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական գործընթացների ակտիվացմանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակումների հիման վրա: Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից Ղարաբաղում ռազմական գործողություններին գրոհայինների մասնակցության կապակցությամբ:

Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին․ Արայիկ Հարությունյան

Հատուկ կոչով դիմում եմ արցախահայ իմ զինապարտ և զենք բռնելու ունակ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս օրերին գտնվում են Հանրապետությունից դուրս: Սիրելի ՛ ընկերներ Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբևէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որևէ մեկդ մտածում եք, որ Արցախից […]

ՀՀ ԱԳՆ–ն նախազգուշացնում է․ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետևանքներ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Վարդենիսի շրջանում հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկան՝ ընդամենը մերկապարանոց ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան «պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին»։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՌԴ-ի, […]

Ռուս զինվորականները ստուգում են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածներ հասցնելու տեղեկությունները. Պեսկով

Ռուս զինվորականները մասնակցում են Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքին հարված հասցնելու վերաբերյալ տեղեկությունների ստուգմանը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մեր ռազմական գերատեսչությունը ստուգում է տեղեկատվությունը, նրանք մշտական կապի մեջ են երկու երկրներում իրենց գործընկերների հետ: Դուք գիտեք, որ պաշտպանության նախարարը հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի