22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի՞նչն է Թրամփին ստիպում «ատամներով պահել» Էրդողանին

«Ալ Ահվալ» պարբերականում հետաքքնիչ լրագրող Դեվիդ Ֆիլիփսը գրում է, որ Թրամփ Կորպորացիան ստացել է 14մլն ԱՄՆ Դոլլար՝ Ստամբուլի «Թրամփ Աշտարակների» վրա Թրամփի անունն օգտագործելու թույլտվության դիմաց։ Ադրբեջանցի օլիգարխներ ևս միլլիոն եր են վճարել Թրամփին՝ գեղեցկության մրցույթը Բաքվում անցկացնելու դիմաց։ MSNBC-ն հետաքրքիր հետաքննություն է կատարել և արդյունքում եզրակացրել, որ Թրամփ Կորպորացիան 119 թուրքական ընկըրություններում սեփականատիրոջ փայաբաժիններ ունի։

Թրամփի ջանքերը՝ խաթարել ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից դատախազական վարույթի նախաձեռնումը թուրքական պետության սեփականություն հանդիսացող Հալկբանկի դեմ, աննախադեպ են։ Դատախազներն արդեն սահմանել են, որ Հալկբանկի օգնել է Իրանին՝ շրջանցել այդ երկրի դեմ սահմանված ԱՄՆ սանկցիաները։

Ինչու է՞ Թրամփը հովանավորում Հալկբանկին։

Թրամփ Կորպորացիան ունի 431մլն ԱՄՆ դոլարի չափ պարտք՝ Թրամփի անձնական երաշխիքի ներքո։ Երբ Թրամփի հարկային հայտարարագրերը հանրայնացվեն, չզարմանաք տեսնել, որ Հալկբանկը կամ Թրամփի մերձավոր շրջապատից թուրք օլիգարխներ ֆինանսավորել են Թրամփ Կորպորացիային։

Թրամփի այս վարած գիծը գործում է ընդդեմ ԱՄՆ ազգային անվտանգության շահերին։ Նա է, որ Հյուսիսային Սիրիա է հրավիրել թուրքական բանակն ու այդ բանակին ենթակա ջիհադիստ պրոքսիներին, ուր նրանք իրագործել են մարդկության դեմ հանցագործություններ՝ քրդերի, հայերի և սիրիացի քրիստոնյաների դեմ։ Նա աչք է փակում, երբ Թուրքիայի ուղղորդմամբ գործող վարձկան ջիհադիստները Լեռնային Ղարաբաղում հայերին են ոչնչացնում։ Նա լռում է, երբ թուրքական ռազմածովային նավատորմը խախտում է Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի՝ ծովային տարածքների հանդեպ ունեցած իրավունքներն Արևելյան Միջերկրականում։

Թրամփը վեր է դասում իր սեփական շահն ԱՄՆ ազգային շահերից, երբ խնդիրը վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին։ Հետաքննիչները պետք է հաստատեն, եթե Թրամփի գործողություններն իրենց բնույթով որակավորվում են որպես էթիկայի նորմերի դե՞մ, թե՞ քրեորեն հետապնդելի։

– Հոդվածի օրիգինալը կարող եք կարդալ այստեղ. https://ahvalnews.com/…/what-motivates-trump-shelter… 

Աննա Աբրահամյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ