17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հանդիպել են

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․ «Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի […]

700-ից ավել կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները», «թուրքին որպես թշնամու կերպար մեր կրթական համակարգից հանողները» լռեն

700-ից ավել կյանք պահանջվեց, որ «թուրքին ներողները», «թուրքին որպես թշնամու կերպար մեր կրթական համակարգից հանողները» լռեն։ Թշնամին հասավ Խուդաֆերին ու դրանից հետո նոր «լրագրողը» հասկացավ, որ վիճակը օրհասական է, ու իր մաշկի վրա զգաց, թե ինչ է նշանակում զոմբիացած զանգվածների հետ գործ ունենալ, այն նույն զանգվածների, ում «լրագրողը» մի քանի տարի միֆերով էր կերակրում։ Թշնամին […]

Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն․ Աննա Հակոբյանը նամակներ է հղել առաջին տիկնանց

Այս նամակը ուղարկել եմ իմ լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին: Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն եւ արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում:   Մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքը այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել […]

Վեց ասկյար մեր աչքի առջև բռնաբարեց 14-ամյա աղջկան

Էլմոն Ժամկոչյանի պատմությունը 1888 թ., Վան Աշոտ Խաչիկյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր վանեցի Էլմոն տատի պատմածը: Նա պատմել է, որ գաղթի ճանապարհին թուրք ասկյարներից մեկը նկատել է՝քարավանի մեջ մի բարձրահասակ աղջիկ է քայլում, մոտեցել, քաշեց գլխաշորը, տեսել, որ տղա է գլխաշորի տակ: Տղային գլխիվայր կախել են ծառից, նրա ու ամբողջ քարավանի աչքիառաջ բռնաբարել քրոջը, այնուհետև […]

Ջեյհուն Բայրամովը մեկնել է Մոսկվա

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ խորհրդակցություններ անցկացման համար: Սպասվում է, որ հանդիպում կկայանա Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, կքննարկվի հրադադարի ռեժիմի պայմանները: Ավելի վաղ հայտնել էինք, որ կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կհանդիպի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ:

Զոհրաբ Մնացականյանն այսօր Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովին

Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։ Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 21-ի գիշերվա ընթացքում:    

Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության սպառնալիքների հետևանքներն ապագայում են երևալու. ՀՀ վարչապետ

Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից: «Ցավոք, տարածաշրջանային երկրներն այս իրողությանը չեն դրսևորել լուրջ հակազդեցություն: Կասկածից վեր է, որ արտաքին ահաբեկիչների ներկայությունը ստեղծելու է այնպիսի […]

Քննարկվում է զոհված կամ վիրավորված անձանց վարկերի ներման հարցը։ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել /Ուղիղ/

Ազգային ժողովի  արտահերթ նիստում քննարկվում է Ռազմական դրության ժամանակ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Նախագծի նպատակն է զրոյացնել պատերազմական գործողությունների ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողի կամ նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված վարկային պարտավորությունները, այդ թվում՝ նաև տոկոսները և տուգանքները: Այդ չափով պետությունը կնվազեցնի բանկերի հարկային պարտավորությունները

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի