17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ նիստը քվորում ապահովելու անհաջող փորձերից հետո հետաձգվեց 20 րոպեով

Ազգային ժողովի հոկտեմբերի 27-ի նիստը 20 րոպեով հետաձգվել է այն պատճառով, որ ոչ մի կերպ չի հաջողվել քվորում ապահովել։ Քվորում ապահովելու երկու անհաջող փորձից հետո, հայտարարվեց 20 րոպեանոց ընդմիջում։  

ԱԺ-ն նիստ է հրավիրել։ Օրակարգում 9 հարց է /Ուղիղ/

Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, գումարում է իր հերթական քառօրյան, որի օրակարգում ընդգրկված է 9 հարց: Օրակարգում ընդգրկված են հետեւյալը հարցեր. «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում […]

Մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը. սրա՞նք ես փոխզիջելու. «Իմ քայլի» նախկին պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն արձագանքել է վարչապետ Փաշինյանի վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերին՝ նշելով. «Եղբայր, ի՞նչ փոխզիջում, էն էլ ցավոտ:  Եթե պատերազմը հենց սենց ու հենց էսօր ավարտվում ա (ինչին անհնար ա հավատալ), քո «փոխզիջումային ֆոնդ»-ից մնում են մենակ Աղդամը, Քելբաջարն ու Լաչինը: Սրա՞նք ես փոխզիջելու: Թե՞ ադրբեջանցիների` Շուշի վերադա՞րձն ես փոխզիջելու:  […]

Էրդողանը 2 նպատակ ունի, իսկ Ալիեւը հարմար գործիք է․ Փաստ

Արցախում ընթացող պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի ուղղակի մասնակցությունն ակնհայտ փաստ է: Աներկբա է, որ Արցախում արդեն մեկ ամիս ընթացող պատերազմում Թուրքիան ունի անմիջական մասնակցություն և բացահայտ աշխարհաքաղաքական ամբիցիաներ։ Ինչպես հայտնի է, Թուրքիան տևական ժամանակ է՝ ցանկանում է Հարավային Կովկասում առանցքային խաղացողի կարգավիճակ ունենալ և հնարավորինս ներառվել այստեղ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին։ Ըստ էության, այս տարածաշրջան […]

Էհ Դոնլադ, Դոնալդ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի ռեժիմի մասին հոկտեմբերի 25-ին ձեռք բերված պայմանավորվածությունը պահպանվում է: Նման համոզմունք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում: «Այն պահպանվում է: Հրադադարի ռեժիմը պահպանվում է», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Լրագրողների հետ նրա զրույցի տեքստը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ռազմաճակատ մեկնելու Փաշինյանի կոչին առաջինն արձագանքում է Աննա Հակոբյանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կանանց ուղղած կոչին՝ գնալ առաջնագիծ, թերեւս առաջինը արձագանեց նրա տիկինը` Աննա Հոկոբյանը։ Մի քանի օրից կանանց ջոկատի հետ կմեկնի հայրենիքի սահմանները պաշտպանելու։  «Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու»,– գրել է Հակոբյանը։ Վարչապետի տիկինը շեշտել է, որ […]

Մենք պատրաստ ենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ կապիտուլյացիայի. Փաշինյանը ռազմաճակատ մեկնելու կոչ է անում կանանց /Ուղիղ/

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հայ ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ցավոտ փոխզիջումների։ Փաշինյանը նման կարծիք հայտնեց Facebook սոցցանցի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։ «Բայց հարց է առաջանում` արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է կապիտուլյացիայի։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը ոչ մի պարագայում պատրաստ չէ դրան, և ինչքան էլ անհնար է թվում մեր սահմանափակ ռեսուրսների […]

Աշոտ Փաշինյանը զինակից ընկերների հետ է

Համացանցում տարածվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի լուսանկարը: Նա իր զինակից ընկերների հետ է: «ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանն իր զինակից ընկերների հետ Արցախյան ճակատում է»,- գրված է լուսանկարին կից:

Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել։ Դրա համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի