05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս. եթե չհեռանա՝ դիմելու են անհնազանդության ակցիաների

Ընդդիմադիրները մինչև երեքշաբթի Նիկոլ Փաշինյանին ժամանակ են տալիս։

«Մենք մինչև երեքշաբթի օրը՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանին ժամանակ ենք տալիս, որ Նիկոլն իր քաղաքական թիմի ու խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա ու հեռանա», – այս մասին կառավարական առանձնատան մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, թե սա Նիկոլ Փաշինյանի վերջին ժամերն են, որ բնակվում է կառավարական տանը։

«Նիկոլը պետք  է հեռանա և վերջ», – հայտարարեց Սաղաթելյանը։

Նա հայտարարեց՝ եթե մինչև երեքշաբթի՝ 12։00-ն, Նիկոլ Փաշինյանը չհեռանա, իրենք դիմելու են անհնազանդության բողոքի ակցիաների։

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ