Պատերազմից 2 ամիս անց Սասուն Միքայելյանը հայտնվեց /տեսանյութ/
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի դեմ, շատ արագ տեղափոխվելու է Իրանի տարածք։ «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նկատեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ փոխանցելով իրանցի գործընկերների ասածը, թե Հայաստանին պատերազմի ընթացքում բազմիցս օգնություն է առաջարկվել, սակայն Երեւանը մերժել է։ Հոխիկյանի խոսքով՝ ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալով Մերձավորարեւելյան տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվում։ Ըստ այդմ՝ […]
«Ամենամեծ հայտնագործությունը, որ կարող ես անել քեզ համար, այն գիտակցումն է, որ ի վիճակի ես անելու այն, ինչի մասին մտածում էիր, թե դա գերազանցում է քո ուժերը․․․»,- գրել է Սեյրան Օհանյանը կից հրապարակելով լուսանկար։
Գերիների վերադարձի հետ կապված նախագիծն ԱԺ օրակարգ ընդգրկելուն դեմ քվեարկած «Իմ քայլը»-ը խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունեց սեպտեմբերի վերջին շաբաթ օրը ազգային փոքրամասնությունների օր հռչակելու նախագիծը:
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում։ Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Հայաստանի կողմից 30 տարվա օկուպացիայի արդյունքում» խախտվել են իր հազարավոր քաղաքացիների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, հավատի և բազմաթիվ այլ իրավունքներ։ Դիմումում ներառված է նաև Ադրբեջանի պահանջներն ուղղված հայկական կողմին, որոնք վերաբերում են […]
Վերջին երկու օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, հասարակական֊քաղաքական տարբեր շրջանների, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թերթի տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանի հետ ցանկացել է հանդիպել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն Իշխան Սաղաթելյանը մերժել է՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհի […]
«Միամիտներն են միայն կարծում, թե Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են խաղաղության Հայաստանի հետ։ Թուրքիան քարտեզում չի տեսնում Հայաստանը` որպես առանձին երկիր։ Հայաստանը` իր տարածքներով Թուրքիան դիտարկում է` որպես պանթուրքական ծրագրի գոտի։ … Հայաստան-Ռուսաստան սովորական հարաբերությունները պետք է փոխարինվեն նոր որակի հարաբերություններով, նոր միությամբ` հիմնված նախկին Խորհրդային ժառանգության վրա։ Առանց դրա անհնար է հաղթահարել թուրքական վտանգը»,-նշել […]
«Ինչի՞ վրա է հույսը դրել Նիկոլ Փաշինյանը, որ խոսում է բաց սահմանների մասին։ Ո՞նց կարելի է կուրորեն հավատալ Թուրքիային և Ադրբեջանին։ Ուրեմն` նրանք սկզբից կարճ ժամանակով բացելու են Հայաստանի հետ սահմանները, վերցնելու են Մեղրիի միջանցքը, ապա փակելու են սահմանները։ Իսկ Հայաստանը այլևս որպես հակաքայլ չի կարողանալու անել, փակել Մեղրիի միջանցքը, քանի որ այդ միջանցքը լինելու […]
Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարության մոտեցումը, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չեն հրապարակվում, քանի որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: ՄԻՊ հայտարարությունում ասվում է․ «Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ […]
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրում է. Երեք պատճառ կա, թե ինչու է Հայաստանը գտնվում նման քաոսային և խառը իրավիճակում․ Առաջին պատճառն այն է, որ Հայաստանը, որպես պատերազմում պարտված կողմ, շատ քիչ լծակներ ունի «2020 թ. նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի կողմից ստորագրված «Հայտարարության» կամ համաձայնագրի իրագործման մեջ: Երկրորդ […]
























