10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա. «Իմ քայլը» լքած պատգամավոր

ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնեց արդեն դիմում է գրել ու դուրս եկել «Իմ քայլը» խմբակցությոնից և անկախ պատգամավոր է Նրա խոսքով՝ այս պահին գլխավոր օրակարգը գերիների վերադարձն է, Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև սահմանների անվտանգությունը, մասնավորապես՝ Սյունիքի. «Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը: Այս առոմով ևս կարծում եմ, […]

Մենք ունենք լրջագույն խնդիրներ ու այդ խնդիրների անունն ընդդիմություն է. Արփի Դավոյան

Մենք ունենք լրջագույն խնդիրներ ու այդ խնդիրների անունն ընդդիմություն է՝ խորհրդարանական ու ոչ խորհրդարանական: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը: «Դա այն մարդիկ են, ովքեր առավոտից երեկո շահարկում են հետպատերազմյան իրավիճակը, մեր եղբայրների գերության մեջ լինելու հարցը, Սյունիքի անվտանգության հարցը, ամեն անգամ այս իրավիճակին տալիս են այլ գույներ, խտացումներ, որոնք իրականությանը չեն […]

Ճա՞շ… Ալիևի հե՞տ…

Ալիևն այն մարդն է, ով սպանեց մոտ 5000 հայ տղաների և ով չի վերադարձնում մեր ռազմագերիներին, փորձում է փոխել նրանց կարգավիճակը և դատել հայրենիքը պաշտպանող մեր տղաներին իբրև Ադրբեջանի օրենքը խախտած դիվերսանտերի: Ալիևն այն մարդն է, ով ռմբակոծում էր Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը և մյուս բնակավայրերը, կիրառում էր արգելված զինատեսակներ և սպանում մեր տարեցերին, մայրերին, քույրերին, […]

Զբաղվեք ձեր երկրի խնդիրներով․ Մարիա Զախարովան՝ Բայդենի խորհրդականին

 «Ինչ եմ ցանկանում ասել պարոն Սալիվանին (ինչպես նաև բազմաթիվ արտերկրյա գործիչներին, որոնք հրապարակում են նախապես պատրաստված մեկնաբանություններ). հարգեք միջազգային իրավունքը, մի միջամտեք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությանը և զբաղվեք ձեր երկրի խնդիրներով» ,-ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով  Բայդենի խորհրդականի կոչերին՝ Նավալնիի ձերբակալության առնչությամբ։ 

Նիկոլ Փաշինյանը ընթրիքի նստելով Ալիևի հետ ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք․ Բաղդասարով

«Նիկոլ Փաշինյանը ընթրիքի նստելով Ալիևի հետ ցույց է տալիս, որ նա չունի որևէ սկզբունք։ Նա անսկզբունք մարդ է։ Նա շատ կոռեկտ ձևով կարող էր հրաժարվել ընթրիքից, բայց նա անսկզբունք է. Չնայած դա զարմանալու չէ, քանի որ նա այսքանից հետո դեռ շարունակում է պաշտոնավարել»,-ասել է ՌԴ Պետդումային նախկին պատգամավոր, հայազգի Սեմյոն Բաղդասարովը։

Այդ ցանկում միայն Նիկոլը, Աննան, Արարատը չեն։ Ցանկը՝ շարունակելի

Ժողովրդի թշնամիներն ու մեր պայքարը Այդ առաջ էր, որ նիկոլենք ներկապնակը դարձրել էին սև ու սպիտակ։ Հիմա նույնիսկ դա չկա։ Նրանք՝ որպես քաղաքական ուժ, իրողություն կամ գույն, այլևս գոյություն չունեն։ Կա Հայաստան, հայեր, հայկական կուսակցություններ՝ հին ու նոր, բազմամարդ կամ մեկ մարդու, խորհրդարանական ու արտախորհրդարանական, և կան նիկոլենք՝ ժողովրդի թշնամիները: Իսկ ժողովրդի թշնամու հետ չեն […]

Ըստ պաշտոնական թվերի՝ մեր վիճակը վատ է, ըստ ոչ պաշտոնական թվերի՝ չտեսնված վատ․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով Ազգային վիճակագրական  ծառայության հրապարակած թվերին, գրում է․ «Հականիկոլական թոհուբոհի մեջ ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրները մի տեսակ անուշադրության են մատնվել։ Ինչևէ, օրերս ԱՎԾ-ն հրապարակեց 2020-ի հունվար-նոյեմբերի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մակրոտնտեսական թվերը (https://www.armstat.am/am/?nid=82&id=2352)։ Դրանցից բխում է, որ ՀՆԱ անկումը մոտավորապես 7.2% է (այս պահին ներկայացված է միայն ՏԱՑ ցուցանիշը), շինարարության անկումը 11.2% […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի