23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ցինիկաբար հանրային առևտուր է սկսել. Արմեն Աշոտյան /տեսանյութ/

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը երկու բան ունի ասելու՝ ծնկաչոք ներողություն ու բացահայտումներ Նիկոլ Փաշինյանի մասին, կարծում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Ուրիշ ոչ մի բան Դավիթ Տոնոյանից մեզ հետաքրքիր չի», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշոտյանը
Նա նշեց, թե ոչ բոլորի համար է արցախյան պատերազմն ավարտվել այնպես շահեկանորեն, ոնց որ Դավիթ Տոնոյանի համար։

Նա ասաց, թե պատակհական չի համարում, որ հիմա է Տոնոյանը որոշել խոսել։ «Որովհետև «Պատրոն Դավիթ» կոչվող մարդու նկատմամբ քրեական գործերի թեմա գնաց, ես կարծում եմ՝ Տոնոյանը հանրային խոսքով Նիկոլին լսցնում է, որ ինքը կա ու եթե «Պատրոն Դավիթի» գործը բերեք ու փորձեք ներառել նաև ինձ, ես կսկսեմ խոսել», – ասաց Աշոտյանը։
Նա ասաց, թե պաշտպանության նախկին նախարարը մտել է հանրային առևտրի մեջ։

«Դավիթ Տոնոյանը լավ կլինի բացատրի, թե ինչու 70-հազարանոց հայկական բանակում ես միակն զինծառայողն էի, ում ձեռքից հեռախոս են առգրավել Դավիթ Տոնոյանի հրամանով, ինչու, երբ ես սկսեցի Նիկոլի ու Աննայի մասին ճշմարտությունը գրել, գիշերն եկան ու առգրավեցին: Ահա, թե ինչով է պատերազմի ժամանակ զբաղվել պաշտպանության նախարարը, սա է ինքը արել», – մանրամասնեց Աշոտյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս»-ին հարցազրույց էր տվել՝ հայտարարելով. «Չկարողացա հաղթահարել պատերազմի պայմաններում վարչապետ – պաշտպանության նախարարություն – գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ