Մնանք կործանվե՞նք։ Հայաստանից մեծ արտագաղթ է սկսվում /Տեսանյութ/
Միանգամայն հասկանալի է, որ այսքան աղետից ու կորուստներից հետո մեր հասարակության նյարդերն ու առողջությունն անհուսալիորեն քայքայված են, և մարդկանցից ադեկվատ պահվածք, խոհեմություն, օբյեկտիվություն պահանջելն անիմաստ է։ Բայց ես ամեն օր հետևում եմ մարդկանց խոսքին ու պահվածքին և սարսափով արձանագրում այն հետընթացը, որի դեմն առնելն արդեն անհնարին է թվում։ Այսքան ցածրորակ և փողոցային մակարդակի դիսկուրս, որ […]
«Մի քանի օր է, ինչ համացանցն ակտիվորեն քննարկում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին, որը նախ հայտարարել էր, թե կապ չունի՝ ով է սկսել արցախյան պատերազմը, ապա արդեն լրագրողների հետ զրույցում Շուշի քաղաքն անվանեց Շուշա, այնուհետև ուղղեց իրեն: Օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց՝ փորձելով հասկանալ, թե ով է Անուշ Բեղլոյանը, ինչպես է հայտնվել խորհրդարանում […]
Նիկոլ Փաշինյանը քննարկում է հունիս ամսվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Նույնիսկ կոնկրետ օրեր են նշվում՝ հունիսի 6 կամ հունիսի 20, կիրակի օրերը։ Պատկան կառույցներին հանձնարարական է իջեցվել՝ դիտարկել, թե որ օրը կհասցնեն։ Բայց մինչ այդ նա փորձում է համաձայնության գալ ընդդիմադիր դաշտի հետ, հատկապես՝ խորհրդարանական ուժերի, որպեսզի իր հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածու […]
Դավաճաններին «ահաբեկելու» և «խփելու» վերաբերյալ ֆեյսբուքյան գրառման համար Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող կանադահայ Հրաչ Ջաբրայանը «Ապագե» հիմնադրամի գործադիր տնօրենն է, Շուշիի վերաբնակեցման ծրագրի հեղինակը։ NEWS.am–ի տեղեկություններով՝ Ջաբրայանը, նախքան իր գրառման առնչությամբ քրեական գործի հարուցումը, վերադարձել է Կանադա։ Իսկ մինչ այդ, Ջաբրայանն ակտիվորեն մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ցույցերին և անգամ իրավապահների կողմից […]
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամի» իր ալիքում գրառում է արել, որում նշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ալիևից կրկնօրինակում է գրեթե ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի։ Գրառման մեջ ասվում է․ «Ինձ հաճախ ասում են, որ իմ կանխատեսումներն իրականանում են: Նույնքան հաճախ մեղադրում են վատատեսության մեջ, սակայն զրույցի վերջում անպայման հարցնում են. […]
Փետրվարի 2-ին հրապարակվել է Բրիտանական «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ»-ի 2020 թվականի Ժողովրդավարության ինդեքսը, որով Հայաստանը վատթարացրել է իր ցուցանիշը՝ 86-ից բարձրանալով 89-րդ հորիզոնական։ Հայաստանի մասին զեկույցում նվիրված է նաև հետևյալ գնահատականը. «Հայաստանի միավորը 2020 թվականին զգալիորեն նվազել է։ Ադրբեջանի հետ պատերազմի արդյունքում Հայաստանի կառավարությունը ռազմական դրություն հայտարարեց, որը զգալիորեն սահմանափակեց քաղաքացիների ազատությունները, ներառյալ արտահայտվելու ազատությունը։ Անգամ […]
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․ Ե՞րբ է կրիմինալի՝ հանցագործ աշխարհի համար սկսվում լավագույն ժամանակաշրջանը: Պատասխանը պետք է պարզ լինի, երբ իշխանությունը թուլանում է ու չունի հասարակության վրա ներազդելու անհրաժեշտ հեղինակություն։ Երբ պետական ստորբաժինները չեն կարողանում, կամ մոտիվացված չեն պաշտպանել իշխանությանը, երբ մրցակից քաղաքական կառույցները սկսում են լուրջ մրցակցություն դրսևորել լեգալ խաղի կանոենների դեգրադացիայի պայմաններում, իշխանությունը […]
Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում տեղի ունեցած՝ տնօրենի ընտրությունների շուրջ սկանդալը շարունակվում է. այսօր՝ փետրվարի 4-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին են հրավիրվել դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը, փոխտնօրեն Արմեն Ավագյանը, տնտեսվարները եւ Հայոց պատմության առարկայի ուսուցիչ Հայկ Փայտյանը։ Հիշեցնենք, որ երեկվանից դպրոցում սկսվել է գործադուլ-դասադուլ՝ ընդդեմ Քարմելա Առաքելյանի նշանակման, որին միացել են […]
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են գերեվարված 4 հայի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, «Ազատությանը» հայտնել է կազմակերպության Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Փետրվարի 1-ին և 2-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են 4 հայ անձանց՝ և՛ քաղաքացիական, և՛ զինվորական, որոնք պահվում են Ադրբեջանում վերջին էսկալացիայի հետևանքով։ Եվ […]
























