06 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ, բոլորիս տունն ես այրել, մեր ունեցած ամենաթանկը՝ մեր Հայրենիքը: Ու մենք ազգովի հայհոյում ու նզովում ենք քեզ

Հիշու՞մ եք Շուռնուխի գյուղապետի մենախոսությունը. իրական շեքսպիրյան մենախոսություն էր, դառնացած, բաց նյարդով, տղամարդավարի ու ցավալիորեն ճշմարիտ… Ասես Հրանտ Մաթևոսյանը գրած լիներ: Մենք էինք, մեր հավաքական մենախոսությունն էր, ամեն բառը ցավ, ապրում, ողբ, դավաճանություն… «Դու մեզ սովորեցրիր քեզ հայհոյել», ուրացումի բաց վերքից նռալով ճչում էր սեփական տունը այրած, հրացանն ուսին շուռնուխցին: Հիմա դու, նիկոլ, բոլորիս տունն […]

Նիկոլ Փաշինյան, թրքամետ ոչնչություն, դատարկ գլուխդ մտցրու, թե ոնց ու ինչ հանգամանքներում Շուշին դարձավ թուրքերով բնակեցված

920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության զոհ։ Մի քանի օրում հրո ճարակ դարձան շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, այդ թվում շուրջ 7.000 տարաբնույթ շինություններ։ Թուրք-մուսավաթական զորքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, […]

Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով

Օմեգայի գաղտազերծումից հետո գիտե՞ք, թե որն է քաղաքական վերնախավում ամենաշրջանառող հարցը։ Ոչ, Արարատ Միրզոյանը չէ, նրա վրա բոլորը թքած ունեն։ Կարմիր թղթապանակի հաստությունն է։ Ու շատերը նախաինսուլտային վիճակում են՝ իրենց անունը թղթապանակում քանի սանտիմետր վերև՞, թե՞ ներքև է։ Արդյո՞ք հերթն ըստ այբբենական ցանկի է, թե՞ ըստ կատարած այլանդակության, թե մեկ այլ սկզբունքով։ Ընդ որում, այդ […]

Արցախում 2320 անձ անհետ կորած է համարվում

Արցախում 2320 անձ անհետ կորած է համարվում. օգնության համար ընտանիքները դիմել են ՌԴ ՊՆ՝ քաղաքացիների ընդունման կետ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված քաղաքացիների ընդունման կետ է դիմել 2320 անձ՝ անհետ կորածների հարցով օգնության համար: Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները գաղտնի են պահում անհետ կորածների թիվը՝ հղում անելով պետական գաղտնիքին

«Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին

Բոլոր նրանց, ովքեր իրենց եւ ինձ հիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտեիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնեինք»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այս կամ նման հարցեր դեմքի լուրջ արտահայտությամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, […]

Զղջումի պահը

«Թերահավա՛տ, ինչո՞ւ  երկմտեցիր» Ավետարան ըստ Մատթեոսի` 14:29-31 Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության կորստով, կասկածի տակ է դրված Հայաստանի սուվերեն գոյությունը և արժեզրկված է նրա աշխարհաքաղաքական կշիռը: Զրկվելով իր անվտանգության պատվարից` Հայաստանը այժմ հանձնված է բախտի քմահաճույքին, և դավադրված է այն ձեռքը, որը վարում էր «Հայաստանի Հանրապետություն» կոչվող նավը: 2018թ.-ի ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, ՀՀ վարչապետի […]

Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը. ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը “Российская Газета”-ին տված հարցազրույցում ասել է, որ 2019թ֊ին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փաթեթ, որը ենթադրում էր 7 շրջանների վերադարձ 5+2 ձևաչափով՝ Լաչինում Հայաստանն ու Արցախը կապող ցամաքային միջանցքի և Արցախում ինքնակառավարման մարմինների գոյության իրավունքի պահպանմամբ։ «Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել […]

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց, որ Շուշին ադրբեջանական քաղաք է /տեսանյութ/

«Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցած Շուշի քաղաքը հայկակա՞ն է». Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ԱԺ ամբիոնից զբաղված է պրոադրբեջանական քարոզչությամբ Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տպավորություն ստեղծվեց, որ խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ղեկավարը կամ Ադրբեջանի շահերը ներկայացնող լոբբիստ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշին հայկական քաղաք […]

Դրսից ազդակներ են ստացվում՝ շատ վաղուց հասունացել է Հայաստանում իշխանությունների հեռանալու հրամայականը․ Փաստ

Հայաստանը նոր իրողությունների եզրագծին է հայտնվել։ Դա պայմանավորված է ինչպես տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությամբ, այնպես էլ 44-օրյա պատերազմում հայկական կողմի կրած ծանր պարտությամբ։ Ուշադրություն պետք է դարձնել այն հանգամանքի վրա, որ ռազմական ոլորտում և դիվանագիտական հարթակում Հայաստանի պարտությունը չհաշվարկված քայլերի և ձախողման արդյունք էր։ Կասկած չկա, որ այս հարցում իր էական նշանակությունն է ունեցել մեր […]

«Շառից-փորձանքից» հեռու․ Փաշինյանը առավոտ կանուխ է գնացել առողջապահության նախարարություն․ Փաստ

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Անահիտ Ավանեսյանին։ «Փաստ» թերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել այդ «գործընթացից»։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ, սահմանված կարգի համաձայն, Նիկոլ Փաշինյանը գնացել է մասնաշենք, սակայն, ի տարբերություն սովորական դեպքերի, երբ նախարարին ներկայացնելու համար գերատեսչություն էր գնում արարողությունից 5-6 րոպե առաջ, թեթեւ շփումներ ունենում աշխատակիցների հետ, երեկ նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի