12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանն ակնարկեց, որ արտահերթի չգնալու դեպքում կդիմադրի մինչև աշուն․ «Փաստ»

«Երեկ ընդդիմությանը զուգահեռ հանրահավաք էր հրավիրել նաև Նիկոլ Փաշինյանը, ինչը նույնիսկ իշխանական կուլիսներում համարում էին «ուժի ցուցադրության հավաք»: Չնայած կիրառված աննախադեպ վարչական ռեսուրսին, Հանրապետության հրապարակում հավաքվածները սակավաթիվ էին, մեծ մասն էլ կա՛մ ոստիկաններ էին, կա՛մ հրապարակ բերված պետական ծառայողներ: Փաստացի, իշխանություններին չհաջողվեց նույնիսկ մոտենալ իրենց ակնկալած քանակին: Իսկ ի՞նչ ասաց Նիկոլ Փաշինյանը: Առավելապես ոչ մի […]

Ինչով կավարտվի պատմությունն այս անգամ․ «Ժողովուրդ»

«Երեկ Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հայտարարություն արեց, որոնց բովանդակությունը կա՛մ հակասում էր, կա՛մ առնվազն չէր համընկնում իր՝ նախկինում արված հայտարարություններին։ 1. Փաշինյանը խոսեց Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին՝ ասելով. «Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք […]

Նիկոլ Փաշինյան․ սգո թափորի զվարթ առաջնորդը․ «168 ժամ»

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները քաղաքականության տրամաբանությամբ վերլուծելու ու հասկանալու բոլոր փորձերն ի սկզբանե դատապարտված են, քանի որ այդ գործընթացների հիմնական գեներացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, առաջնորդվում է ամենևին ոչ քաղաքական դրդապատճառներով։ Կատարվողի խորքային պատճառները խիստ անձնական են և պայմանավորված են առաջին հերթին ու առավելապես՝ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներով կամ դրանց բացակայությամբ, աշխարհայացքով կամ դրա բացակայությամբ, արժեքային համակարգով […]

ԱԱԾ-ն ձայնագրել է Օնիկ Գասպարյանի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը և շուտով հրապարակելու է. Միքայել Մինասյան

ԱԱԾ-ն մի քանի ամիս առաջ գաղտնալսել է Օնիկ Գասպարյանին և ձայնագրել Գլխավոր շտաբի պետի և Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Գրառումը՝ ստորև.  «Այսօրվա հանրահավաքի մասին կարծիքս գրել եմ Տելեգրամում։ Իսկ եթե մի բառով՝ սա Նիկոլի տոտալ ֆիասկոն էր։ Եվ հիմա՝ տապալված հանրահավաքից հետո և ստեղծված իրավիճակում, […]

Արսեն Թորոսյանի հայրը պաշտոն է ստացել Շրջակա միջավայրի նախարարությունում. News.am

NEWS.am-ի տեղեկություններով՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, վերջերս պաշտոն է ստացել շրջակա միջավայրի նախարարությունում։ Թորոսյանի հայրը, ով  նախկինում  աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի  ընդերքի գործակալությունում, մեկ ամիս առաջ աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  […]

Նույնիսկ Ալիևն ու Էրդողանն են «մանթրաժ», բոլորն անհանգստացած են, թե ինչ է լինելու… նրանք հիշում են. Յուրի Խաչատուրով

Բաղրամյան պողոտայում ընթանում է ընդդիմության «Ազգ, բանակ, Հաղթանակ» հանրահավաքը, որին ելույթով մասնակցում է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովը։ Խոսքի սկզբում նա հայտնեց, որ հանրահավաքի կարգախոսը՝ «Ազգ, բանակ, հաղթանակ», իրեն դուրս է գալիս։ Նա հենց այդ կարգախոսի վանկարկումով էլ սկսեց ելույթը։ «Գիտե՞ք՝ որն է խնդիրը, այսօր մեզ փորձում են ղեկավարել այն մարդիկ, որոնք […]

Ընդդիմադիրները Բաղրամյան պողոտան կազատեն միայն այն դեպքում, եթե հեռացնեն Նիկոլ Փաշինյանին

«Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտան կազատի միայն այն դեպքում, եթե հեռացնի Նիկոլ Փաշինյանին, այս մասին հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։ «Նիկոլը գոյություն չունի և վերջ», – ասաց նա։ Սաղաթելյանըն ասաց, որ չորեքշաբթի օրը ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, նույն այդ ժամին Բաղրամյան պողոտայում՝ 16։00-ին, հանրահավաք են հրավիրելու։ «Վաղը շարունակվելու են բողոքի անհնազանդության ակցիաները», […]

Դե եկեք գնանք, տեսնենք՝ ո՞ւմ հրաժարականն է պահանջում ժողովուրդը». Փաշինյանը կրկին արտահերթ ընտրությունների կոչ արեց

Եթե առաջին հերթին խորհրդարանական ուժերը կընդունեն մեր՝ դեռևս դեկտեմբերի վերջին ձևակերպված առաջարկը, այո, մենք կհամաձայնվենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որովհետև մենք համոզված ենք, որ ժողովուրդը նույնկերպ իր ազատ կամարտահայտմամբ ի վիճակի է Հայաստանում հաստատել օրինական իշխանություն, հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն ուներ հնարավորություն ցույց տալու, որ ժողովուրդը պահանջում է իր հրաժարականը, […]

Երրորդ մարտի 1-ը և Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում. Միքայել Մինասյան

Երրորդ մարտի 1-ը եւ Օսմանյան կայսրության հաստատումը Հայաստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին մարտի 1-ը Նիկոլի գալուստն էր։ Առաջինով Նիկոլը սպանեց Հայաստանը եւ դրեց հիմքը, որով նույնիսկ սեփական ժողովրդի անվտանգության համար պետության ուժ կիրառելը ոճրագործություն է։ Այդ օրվանից մինչեւ այսօր, պետությունը՝ հանուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի