26 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արագածոտնի փոխմարզպետը պատերազմի դաշտից երկու մեքենա է «թռցրել», մեկը՝ ամենագնաց

«Մեզ նոր մանվելներ պետք չեն». խոսքերը հնչել են 2018 թ. հունիսի 24-ին այն ժամանակ «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ նախագահ Ռազմիկ Պետրոսյանի կողմից: Պետրոսյանը նախկինում եղել է Ապարանի քաղաքապետը, իսկ պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 30-ին, իր պաշտելի Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց հայրենի Արագածոտնի մարզպետի տեղակալ: Դեռ 2018-ից Նիկոլ Փաշինյանին ու Սասուն Միքայելյանին ամեն կերպ դուր գալ փորձող […]

Կատաստրոֆայի եւ տնտեսական դեֆոլտի շեմին ենք կանգնած․ Հրապարակ

Պարտադիր չէ, որ պատերազմ կամ դրան համազոր աղետ լինի մեր կյանքի մյուս ոլորտներում, որպեսզի հասկանանք՝ երկրի կառավարումը հիմնովին ձախողված է, բոլոր ինստիտուտները կաթվածահար վիճակում են, ոչ մի համակարգ նորմալ չի գործում։ Բնական է, որ կրթական համակարգի տապալումն ու ոլորտի կառավարման խայտառակ վիճակը չեն կարող այնպես ցցուն երեւալ, ինչպես պատերազմը բացահայտեց երկրի պաշտպանության ոլորտի եւ բանակի […]

Արարատի նորանշանակ մարզպետը «մառոզ» է անում․ Իրավունք

Արարատի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը, ինչպես տեղի գյուղապետերն են ասում. «Իսկական մառոզ է անում: Կրկնում է վարչապետի սիրած արտահայտությունը՝ հանգիստ տեղներդ նստեք»: Այս մասին պատմեցին վրդովված գյուղապետերը: Մարզպետը հավատացնում է գյուղապետերին, որ իրենք են ներկա եւ եկող իշխանությունները, եւ որ հանկարծ որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ»:  

«Պետք է հարցմամբ պահանջեն, թե, երբ է չեղարկվել Նիկոլ Փաշինյանի «գողացված» դիվանագիտական անձնագիրը, ի՞նչ ակտով և ի՞նչ թվագրմամբ»

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարծում եմ՝ ԶԼՄ-ները պետք է հարցմամբ պահանջեն, թե, երբ է չեղարկվել Ն. Փաշինյանի «գողացված» դիվանագիտական անձնագիրը, ի՞նչ ակտով և ի՞նչ թվագրմամբ: Պատասխանի առկայության պարագայում շատ փաստեր կան, որոնց համադրմամբ կբացահայտվի ճշմարտությունը»:

Վտանգված են Գեղարքունիքի մի շարք գյուղերի բնակիչների սեփականության և այլ իրավունքներ. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ իմ վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմաննների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել: Հայաստանի Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթք, Նորաբակ, Կութ և այլ գյուղեր մեր այցերը, համայնքային մարմինների ու […]

Մակունցն անձամբ է Փաշինյանին խնդրել․ Հրապարակ

«Իմ քայլում» անակնկալի են եկել Լիլիթ Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու մասին լուրից։ Նրանք մամուլից են իմացել այդ մասին, Մակունցը պատերազմից հետո տեւական ժամանակ չի երեւացել, չի շփվել խմբակցության հետ։ Մեզ ասացին, որ նա անձամբ է խնդրել Փաշինյանին՝ իրեն «դուրս գրել» ակտիվ քաղաքական պրոցեսներից՝ պայմանավորված հետպատերազմյան իրավիճակով։ Փաշինյանն էլ նրա համար անշառ ու տաքուկ պաշտոն է […]

Իշխանությունը աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ար­ման Թաթոյանի դեմ․ Ժողովուրդ

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանական Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնից հեռացնելուց հետո այժմ աշխատանքներ է սկսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Ար­ման Թաթոյանի դեմ: Հաճախ իշխանական խմբակցության պատգամավորները գրառումներ են անում կամ խոսում Թաթոյանի կողմնակալության մասին, փորձում նրան մեղադրել Հայաստանի շահերի դեմ գործելու մեջ: Բանն այն է, որ հատկապես նոյեմբերի […]

Հունվարի 28-ին ըմբոստության ալիք է նախապատրաստվում․ Հրապարակ

Հայոց բանակի կազմավորման 29-րդ տարեդարձին տոնական մեծ հանդիսություններ չեն լինելու։ Հայտնի չէ նաև՝ հունվարի 28-ին բարձրաստիճան պաշտոնյաների այց Եռաբլուր նախատեսվա՞ծ է, թե՞ ոչ։ Վարչապետի խոսնակը շատ դժվար է կապի դուրս գալիս լրագրողների հետ։ Իշխանական աղբյուրները, սակայն, չբացառեցին, որ Փաշինյանը փոքր խմբով կայցելի Եռաբլուր, թեև ավանդական, ամենամյա համերգ-տոնախմբություն այս տարի չի լինի: Տոնական միջոցառումների փոխարեն հունվարի […]

Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից․ Ժողովուրդ

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետեւում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: Այսինքն՝ իշխող խմբակցությունը ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետեւանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները: Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի