Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Պռոշյան փողոցը /տեսանյութ/
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը քաղաքական ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է ավելի կոշտ քայլերի միջոցով։ Ըստ նրա՝ լուծումներից մեկն այն կլիներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեր։ 24news.am
Համավարակի թվերի աճով պայմանավորված՝ հանրակրթական դպրոցներում նոր սահմանափակումներ կիրառելու վերաբերյալ քննարկումներ չեն ընթանում: Դասերը շարունակվելու են առկա ձևաչափով` համավարակի կանոնների պահպանմամբ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` համավարակով պայմանավորված՝ դպրոցներն արդեն իսկ գործում են սահմանափակումներով` հիմք ընդունելով առողջապահության նախարարի հրամանով հաստատված համավարակի կանոնները: «Կառավարությունում ունեցել ենք քննարկումներ Առողջապահության նախարարության մեր գործընկերների […]
168.am
ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Փետրվարի 25-ին ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է, որ 1. ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ, 2. գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին, 3. ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող […]
ՀՀ նախագահը հրաժարվել է ստորագրել Արտակ Դավթյանի նշանակման հրամանագիրը Times.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել Արտակ Դավթյանի` ԳՇ պետ նշանակվելու վերաբերյալ հրամանագիրը: Որպեսզի չստեղծվի փակուղային իրավիճակ, այս պահին իշխանութնունները համոզում են ԳՇ որևէ գեներալի` ԳՇ պետի ժամանակավոր պարտականությունները կատարելու հանձնառություն ստանալ:
ՄԱԿ-ը դատապարտել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին`Մարին Քլարկ-Հեթինգին ուղղված մեղադրանքները` դրանք որակելով «անհիմն»: «Նրա դեմ մեղադրանքներն անհիմն են, և մենք ակտիվորեն կպաշտպանենք նրան»,- երեքշաբթի ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը: Դյուժարիկը Քլարկ-Հեթինգին նկարագրել է որպես բարձր հմտություններ ունեցող մասնագետ:
«Ակնհայտ է, չէ՞, որ այդ սկանդալը չի ծագել հենց երեկ, ավելին, իմ ունեցած տեղեկություններով՝ այդ տիկնոջ գործունեության հետ կապված՝ Հայաստանում խնդիրների մասին ահազանգվել է նաև պատերազմի ընթացքում: Ես ձեզ ասում եմ ստույգ տեղեկություն»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը դադարեցնելու փաստին: Հիշեցնենք, որ ԱԳՆ մակարդակով պաշտոնական տեղեկատվության […]
























