03 Հուլիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահը վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը

Հանրապետության նախագահն իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:

Վազգեն Մանուկյանի գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն․ ՔԿ

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հայտնում են քննչական կոմիտեից։

«Մեր դուռը Հայաստանի համար էլ է բաց». Թուրքիայի ԱԳ նախարար

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրղզստան կատարած այցի ընթացքում թուրք-ղրղզական Մանաս համալսարանում հանդիպել և ելույթով դիմել է ուսանողությանը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Չավուշօղլուն ելույթում չի շրջանցել տարածաշրջանային և արցախյան զարգացումների թեման: Նա նշել է, որ թյուրքական աշխարհն ուշադիր հետևել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կրկին վերահսկողության հաստատմանը և հավելել. «Այս պայքարում մենք Ադրբեջանին աջակցեցինք ոչ միայն […]

Օնիկ Գասպարյանի հեռացումը կմեծացնի ճնշումը Փաշինյանի նկատամբ. Stratfor

Ամերիկյան հայտնի հետազոտական կենտրոն Ստրատֆորը այսօր իր իրավիճակային վերլուծություններից մեկում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Հեղինակները եկել են այն եզրակացությանը, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հեռացումը կմեծացնի ճնշումը Փաշինյանի նկատմամբ: «Գեներալի հեռացումը հանգեցրեց նրան, որ զինվորականությանը ևս մեկ անգամ հորդորեց վարչապետին հրաժարական տալ: Գասպարյանի հեռացումը կուժեղացնի ընդդիմության դժգոոհությունը, իսկ Փաշինյանի վրա ճնշումը կմեծանա»,-նշված է […]

Իշխանությունը շարունակում է կեղծ լուրերով խաբել ժողովրդին

 Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը իր էջում արցախցիներին վարկաբեկող կեղծիք է տարածել՝ պնդելով, թե իր հրապարակած տունը իբր պատկանում է «արցախցի թալաչիներին»: Mediaport-ը պարզեց, որ տունը գտնվում է Լոս Անջելեսում և այդ փաստը հասանելի է համացանցում: Իսկ Ստյոպա Սաֆարյանը սովորության համաձան կեղծիք է տարածում՝ կրկնելով փաշինյանական ֆեյքերի վարքագիծը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի