29 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը հրաժարական կտա, ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի․․ Ժողովուրդ

«Բաղրամյան պողոտայում ընդդիմու­թյան կողմից կազմակերպված ցույ­ցերին մասնակցում է նաեւ Արարատի  քաղաքապետ  Հայկ Հայկյանը: «Ժողովուրդ»-ը զրուցել է քաղաքապե­տի հետ՝ հասկանալու, թե ինչ ելքեր է տեսնում  երկիրն այս վիճակից դուրս հանելու հետ կապված: Ի՞նչ ելք եք պատկերացնում, որպես­զի հանգուցալուծում լինի, եւ ընդդիմու­թյունը լքի Բաղրամյան պողոտան: Կարծում եմ, որ ամեն ինչ պետք է սահմանադրական եղանակով հանգուցալուծվի, եւ ժողովուրդն անցնի իր խաղաղ աշխատանքին: Ինչպե՛ս եք պատկերացնում, նորից ընտրություննե՞ր լինեն: Չեմ կարծում, որ գործը կհասնի ընտրություններին: Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում: Կարծում եմ՝ հրաժարական կտա: Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա՞, այդպես եք կարծում: Այո: Այսինքն՝ լինեն արտահերթ ընտրու­թյուններ: Այո, մեկ տարվա ընթացքում լինեն արտահերթ ընտրություններ: Իսկ մինչ այս, քանի որ իշխանու­թյունն էլ իր կողմից է հանրահավաքներ կազմակերպում,  բախումների չի՞ գնա  իշխանությունը  կամ  ընդդիմությունը: Իհարկե չեն գնա: Հայ ազգը […]

«Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին». Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է Եվ երբ բարձրանանք Եռաբլուր՝ խոնարհվելու, խնկարկելու Սպարապետի անվան, սխրանքի առաջ, հիշելու ենք նրա անցած հերոսական ուղին, նրա հզոր, անկեղծ կերպարը, ․․․և անհնար է չհիշենք նրա լքված արձանը Շուշիում։ Նայելու ենք մեր շուրջը՝ մեր որդիների անթիվ, անհամար, թարմ շիրիմներին, և «ինչու»-ների պատասխանը դեռևս […]

Չեմ հավատում, թե տաջիկ օդաչուներն են առևանգել Բոինգ օդանավը.Ճաղարյանը՝ ՔԱԿ-ի պարզաբանման մասին

Ուղիղ 10 օր առաջ` փետրվարի 22-ի գիշերը, ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի՝ առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին, և կատարեցի 3 հարցադրում. ի՞նչ էր սա`առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ […]

Արմեն Սարգսյանը երբևէ չի լսել մեր երկրի իրապես հեղինակավոր իրավաբաններին. Աննա Մկրտչյան

ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արմեն Սարգսյանի տարածած հայտարարություններում մշտական դարձած հղումները հեղինակավոր իրավաբաններին ոչ այլ ինչ են, քան հերթական հանցավոր անգործության պարտակման փորձ։   Նախ Արմեն Սարգսյանը երբևէ չի լսել մեր երկրի իրապես հեղինակավոր իրավաբաններին։ Դրա վառ ապացույցը իշխանության մի ճյուղի կողմից մյուսի ամբողջական կլանման հաջողված փորձն է […]

Դուք ուսապարկ եք, ՀՀԿ-ն ուսապարկ չէր. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Իրականում այս շարքը շարունակելի է։   Դուք դավաճան եք, ՀՀԿ-ն դավաճան չէր։ Դուք անբարոյական եք, ՀՀԿ-ն անբարոյական չէր։   Դուք տգետ եք, ՀՀԿ-ն տգետ չէր։ Դուք գործակալ եք, ՀՀԿ-ն գործակալ չէր։   Դուք անհայրենիք եք, ՀՀԿ-ն անհայրենիք չէր։ Դուք ուսապարկ եք, ՀՀԿ-ն ուսապարկ չէր»։

ԱԱԾ պարզաբանումը` Որոտանին մերձ հատվածում ադրբեջանական կողմի դիրքերի ամրապնդման աշխատանքների մասին. 168.am

168.am-ն այսօր տեղեկացրել էր, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, Ադրբեջանը սկսել է դիրքերի ամրապնդում, խրամատավորում: Նկատենք, որ թշնամու կողմից այդ աշխատանքներն այս պահին իրականացվում են Որոտան համայնքին մերձ հատվածում: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր հենց համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը: «Ըստ պայմանավորվածության՝ սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն, իսկ եթե […]

Չլսեք ձեր ոստիկանապետին, վերջում ինքը բոլորիդ փուռը կտա ու կփախչի. գեներալ Հովհաննես Թամամյան

ArmLur.am-ը գրում է. «Ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ Հովհաննես Թամամյանի հետ հարցազրույցը:  – Պարոն Թամամյան, ոստիկանության նախկին սպաները հայտարարությամբ հանդես եկան: Ասելիք չունե՞ք դուք:  – Ունեմ, իհարկե, ունեմ: Նախ ողջունում եմ իմ բոլոր հայրենակիցներին: Ես, որպես մտահոգ քաղաքացի, որը երբեք չի եղել կուսակցական, այլ ավելին 40 տարի ուսադիր կրող՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի