01 Հուլիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանն ու Թուրքիան հերթական համատեղ զորավարժությունները կանցկացնեն

Ադրբեջանն ու Թուրքիան եւս մեկ համատեղ զորավարժություն կանցկացնեն, հաղորդում է Sputnik Азербайджан-ը: Ապրիլի 8-9-ը անցկացվելիք զորավարժությունների հիմնական նպատակը ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը և փոխգործակցության բարելավումն է:  

Ես ընտրություն չեմ ընդունում. ինչքան զոռով քշենք այս իշխանություններին, այնքան հարգանք կունենանք. Վազգեն Մանուկյան

Այս 44 օրը պատերազմ չէր, սպանդանոց էր. փակված էին բոլոր լրատվամիջոցները, եւ իրենք երիտասարդներին հազարներով գցում էին կրակի տակ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նշեց Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: «Մենք դա ներելո՞ւ ենք: Սա ոչ թե վատ իշխանություն է, որին պետք է փոխել ընտրությունների միջոցով, ձեր սիրտը […]

Սրանք չեն հարգում ձեր կյանքը, չեն հարգում եւ ձեր մահը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ողջեր եւ մեռածներ Սրանք չեն հարգում ձեր կյանքը, չեն հարգում եւ ձեր մահը….   Գնում եմ գերեզմանատուն, ահավոր խցանում է Թոխմախի գերեզմանատան ճանապարհներին, Դավիթ-Բեկ փողոցի մեծ խաչմերուկում․․․Մտածում եմ, դե, նորմալ է, մեքենաները շատ են, մարդիկ գնում են իրենց ննջեցյալների շիրիմներին այցի, խունկ ծխելու, […]

Որքան գումար է ծախսվել պետբյուջեից կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված պատվաստանյութի ձեռքբերման միջոցառումների շրջանակներում

Հայաստանում ստեղծված ծանր առողջապահական վիճակի հետևանքով ՀՀԿ Հանրային ընդունարանը շարունակում է իրավասու մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության հանրայնացումը։ Մինչ Հանրային ընդունարանին տրամադրված տեղեկատվության հանրայնացումը ցանկանում ենք նշել, որ հարցման մեջ առկա ոչ բոլոր հիմնահարցերին է անդրադարձ կատարվել։ Մասնավորապես պատասխաններ չեն տրվել հետևյալ հարցերին։ ?Ներկրված խմբաքանակի համար ծախսված գումար։ ?Բնակչության շրջանում իրականացվող բաշխման կարգ։ ?Ռիսկային խմբում չգտնվող […]

Կրեմլից հաստատել են Վլադիմիր Պուտինի հեռախոսային զրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անցյալ շաբաթ իսկապես հեռախոսով շփվել է Հայաստանի նախկին ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ, նրանք վաղեմի լավ հարաբերություններ ունեն, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ես կարող եմ հաստատել: Նրանք իսկապես հեռախոսով խոսել են: Եվ գիտեք, որ նրանք ունեն վաղեմի լավ հարաբերություններ, որոնք նրանք պահպանում են, […]

«Այս պատերազմը դեռ շատ հարցերի պատասխան չի տվել». Տիգրան Աբրահամյան

«Արցախի հարավում ծավալված ռազմական գործողությունների ամենախնդրահարույց դրվագներից էր Ջրականի (Ջեբրայիլ) զորամասի հրամանատարին, իրադարձությունների ամենաթեժ պահին, պաշտոնանկ անելը։ Նպատակը, ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ, այդ ուղղությամբ ձախողումը վերջինիս վրա գցելու անհաջող փորձն էր Այդ օրերին, իշխանության քարոզչամեքենան ամենալկտի ստերն էր տարածում, ոչ միայն Գետաշենը, Շահումյանը «ազատագրելու» տրամաբանության մեջ, այնպես էլ ցանկացած տապալման ժամանակ արագ մեղավորներ նշանակելու […]

Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը. Փաշինյան

Տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման և տնտեսական պատկերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը: Այս մասին «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա նախ հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանիորեն փակվել է Թուրքիայի կողմից դեռևս 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, սակայն այն մերժվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի