23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Շվեդ քաղաքական գործիչը կառավարությանը կոչ է արել ճանաչել Ցեղասպանությունը

Շվեդիայի խորհրդարանի Ձախ կուսակցության նախկին նախագահ Ուլլա Հոֆֆմանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն և դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ:

Ուլլա Հոֆֆմանը վերհիշել է նախկինում գործընկերոջ՝ շվեդահայ Մուրադ Արթինի հետ Հայաստան կատարած այցը: «Ես կանգնած էի այնտեղ, Մուրադ Արթինի կողքին, Ծիծեռնակաբերդում, Երևանում, գեղեցիկ հուշարձանի մոտ՝ նվիրված 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին, և ես լսեցի այդ բոլոր մարդկանց ողբն ու բղավոցներն իմ մեջ: Աչքիս առաջ տեսա, թե ինչպես երկու միլիոն հայեր, պոնտացի հույներ, ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ և այլ քրիստոնյա խմբեր ենթարկվեցին երիտթուրքերի դաժան կոտորածներին, և թե ինչպես մի մասին հաջողվեց փախուստի դիմել: Ես ինձ երախտապարտ էի զգում Մուրադի կողքին լինելու համար, որի տատն ու պապը փախել էին Իրաք ու փրկվել ջարդից:

Կոտորածից արդեն ավելի քան 100 տարի է անցել, սակայն Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը և ժխտում է իր մասնակցությունը։ Դեռ ավելին, 1915 թվականի Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն, թուրքական ռեժիմը քրեական պատժի է ենթարկում յուրաքանչյուրի, ով խոսում է 1915 թվականին տեղի ունեցածի մասին»,- նշել է Հոֆֆմանը։

Նա հիշեցրել է, որ 11 տարի առաջ Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է 1915թ. ցեղասպանությունը և միաժամանակ, հորդորել կառավարությանը վարվել նմանապես։ «Սակայն դեռևս դա տեղի չի ունեցել. ոչ նախկին աջակողմյան և ոչ էլ ներկայիս սոցիալ-դեմոկրատական կառավարությունը չեն ընդունել խորհրդարանի որոշումը: Ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն և դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Հայաստանը կարիք ունի ամեն հնարավոր աջակցության ընդդեմ  այսօր Թուրքիայում իշխող տոտալիտար և հակադեմոկրատական իշխանության:

Որպեսզի հնարավոր լինի կանխել այս ընթացքը՝ Շվեդիայի կառավարությունը պարտավոր է հաստատել խորհրդարանի որոշումը 1915թ․ Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և հայտնել Թուրքիային, որ խորհրդարանի որոշումը հաստատվել է:

Այժմ ժամանակն է, Ստեֆան Լյովե՛ն, որ Դուք և Ձեր կառավարությունը ընդունեք մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործությունը՝ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը, և դրա ճանաչումը մտցնեք Շվեդիայի արտաքին քաղաքականության օրակարգ»,- ասել է նա՝ կոչ անելով երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:             

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ