16 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ԼՂ-ում պատմամշակութային ժառանգության պահպանման հարցը քննարկվում է և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է հայ լրագրողի հարցին, որը վերաբերել է Արցախում մշակութային ժառանգության պահպանմանը: Լրագրողը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն այսպես կոչված «վերանորոգման աշխատանքների» անվան տակ հեռացրել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը` նպատակ ունենալով փչացնել եկեղեցու հայկական ճարտարապետական տեսքը: Բացի այդ, Ադրբեջանի իշխանությունները խախտել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը` […]

Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « Ինչպես գիտեք, երեկ երեկոյան հանդիպում և պարզաբանումներ ենք պահանջել ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարից: Առաջարկել ենք այսօր կամ 13:00-ին կամ իրեն հարմար այլ ժամ: Դեռ արձագանք չունենք:   Վերահաստատում եմ մեր պահանջը ու սպասում ԱԳՆ պատասխանին: Նորություն ունենալու դեպքում բոլորին, այդ թվում՝ մամուլին, լրացուցիչ կտեղեկացնեմ: #պատիվունեմ»:

Ալիևն ու Փաշինյանը գործում են համատեղ. թիրախում Հայաստանն ու Ռուսաստանն են. Արթուր Ղազինյան

Ալիևն ու Փաշինյանը գործում են համատեղ, իսկ թիրախում Հայաստանն ու Ռուսաստանն են, ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը: «Գոնե հասկացա՞ք ինչ կատարվեց, հասկացա՞ք, որ Ալիևն ու Փաշինյանը դաշինք են կազմել Հայաստանի ու Ռուսաստանի դեմ, որի նպատակն էր թուլացնել Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը, ականապատել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը և հասնել այնտեղից այդ զորքի […]

«Փաստաթուղթը չի ստորագրվելու»․ Սոֆյա Հովսեփյանը կոչ է անում ժամը 18։00–ին հավաքվել Կառավարության դիմաց

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամը 18.00 բոլոր սրտացավ մարդիկ լինեն Հանրապետության հրապարակում: (Կառավարության դիմաց)։ Փաստաթուղթը չի ստորագրվելու»։  

«Հանկարծ մի ձեռք իջավ ուսիս, և մթության մեջ տեսա մի երիտասարդ տղայի․․․»․ Արմեն Աշոտյան

  – Պարոն Աշոտյան, ուզում եմ ներողություն խնդրել, որ ձեր մասին վատ կարծիք եմ ունեցել։ 3 տարի առաջ էս հրապարակում ձեզ էի քրֆում։ Չգիտեի, ով ով է։ Չթաքցնեմ, հուզվեցի ( ինչպես մի անգամ խոստովանել եմ, պատերազմից հետո լուսահոգի պապուս պես զգացմունքային եմ դարձել եւ քֆուրչի )։ – Անունդ կասե՞ս, -անսպասելի անկեղծությունից շփոթված, հարցրեցի երիտասարդին։ – […]

ԵԽ-ն իր մանդատի շրջանակում հնարավոր ամեն ինչ անելու է․ Մարիա Բուրիչի

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: «Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջ հումանիտար և մարդու իրավունքների վիճակին: Իր հերթին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն իր մտահոգությունն է հայտնել այն զեկույցների առնչությամբ, […]

Զարուհի Փոստանջյանին բերման են ենթարկել՝ մարմնական վնասվածքներ պատճառելով. «Երկիր Ծիրանի»

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնից ազատ է արձակվել փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ում մոտ առկա են նաև մարմնական վնասվածքներ, ասված է «Երկիր Ծիրանի» կուսակցության հաղորդագրությունում:   «Զարուհի Փոստանջյանը առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով (մարմնական վնասվածքներ, սրտխառնոց, սրտխփոց, գլխապտույտ, գլխացավ, մարմնի տարբեր հատվածներում ուժեղ ցավ, և այլ անոմալիաներ) տեղափոխվել է հիվանդանոց։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին […]

Սահմանազատումը կարելի է իրականացրել անվտանգության գոտի ստեղծելուց հետո կամ առնվազն զուգահեռ․ Արման Թաթոյան

Խաղաղությունը մեզ համար բարձրագույն արժեք է, բայց մենք չպետք է թույլ տանք թմրեցնել մեզ ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Եվս մեկ անգամ հատուկ նշում եմ, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ, քանի դեռ կան առնվազն […]

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Հայաստանը պետք է ԼՂ-ն որպես Ադրբեջանի մաս ճանաչի. Ալիև

Բաքուն պատրաստ է առևտրային հարաբերություններ հաստատել Երևանի հետ, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է minval.az կայքը: «Մենք պատրաստ ենք Հարավային Կովկասի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ ազատ առևտուր իրականացնել: Բայց դա պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի սահմանների փոխադարձ ճանաչում: Մենք […]

Երբ կազմակերպում եք որևէ հանրահավաք, որը չի ավարտվում հստակ գործողություններով, մի՛ք նախաձեռնեք․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ընդդիմությանը… Հարգելի ընդդիմությու՛ն, բավական է հավաքել ժողովրդին և նոյեմբերի 10-ից սկսած մարդկանց արդեն հազարերորդ անգամ բացատրել, որ նա մոլագար, դահիճ, տգետ, չտես, փնթի, նախկինում գործարարների և քաղաքական գործիչների դեմ փողով հոդվածներ գրող կամ փողատերից շանտաժով փող կորզող, գործականլ-հողատու, շիզոֆրենիկ-վիժվածք կամ չգիտեմ էլ ինչ է և գործն ավարտված համարել… […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի