22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրադրությունը բավականին լարված է. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իրանի հետ մեր հարաբերությունները և հարևանությունը ռազմավարական նշանակություն ունեն: Անկախության առաջին տարիներից Իրանի հետ մեր ունեցած սահմանն ապահովել է մեր երկրի անվտանգությունը մի շարք առումներով: Ուրախ եմ արձանագրել, […]

ՊՆ–ն Ադրբեջանից պահանջում է անհապաղ լքել ՀՀ տարածքը՝ հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում՝ ուժի կիրառման տարբերակով

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծելու համար։ Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, […]

Հայաստանի տարածքում կրկին միջադեպ է եղել ադրբեջանցի և հայ զինվորականների միջև /տեսանյութ/ (18+)

Հայաստանի տարածքում կրկին միջադեպ է եղել ադրբեջանցի և հայ զինվորականների միջև: Թշնամին Գեղարքունիքի հատվածում անարգում ու փորձում է հետ մղել հայ սահմանապահներին՝ պահանջելով զենքերը: Պետություն պարզապես չկա: ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. տեսանյութը հայհոյախառը արտահայտություններ է պարունակում:

ՊՆ ստում է. հայ զինծառայողը սպանվել է ոչ թե սահմանային հատվածում, այլ ՀՀ տարածքում

«Մեդիապորտ»-ը գրում է. «Վերին Շորժայի մոտ երեկ ադրբեջանական ագրեսիան, որի պատճառով զոհվեց հայ զինծառայող, տեղի է ունեցել քարտեզի վրա նշված հատվածում Տեղանքը, որտեղ զոհվել է կրտսեր սերժանտ Խուրշուդյանը, գտնվում է հայկական բարձունքի խորքում, այլ ոչ թե սահմանային հատվածում, ինչպես հաղորդում է ՊՆ-ն:  Քարտեզի վրա հստակ երևում է, որ ադրբեջանցի զինծառայողները մի քանի կողմից ներխուժել են Գեղարքունիքի […]

«Հանրապետականները նաև ասում էին, որ թթվածին է պարունակում իր մեջ օդը, հիմա ինչը նրանք են ասել, պե՞տք է դա հերքենք». ՔՊ ներկայացուցիչը՝ նախընտրական ցուցակում գործարարների ներգրավվածության մասին

Այսօր քաղաքական ուժերի՝ արտահերթ ընտրությունների ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետն է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակները ԿԸՀ ներկայացնելուց հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենց ցուցակը բաղկացած է 157 թեկնածուից և 4 ազգային փոքրամասնության ներկայացուցիչ թեկնածուից, որը կհրապարակվի ավելի ուշ՝ ՔՊ կայքէջում:   «Մի քանի գործիչներ, որոնք գործադիրում են, նրանք […]

Եթե ես մի բանի վրա կենտրոնանում եմ, տարբերակ չկա, որ դրան չհասնեմ․ Ռոբերտ Քոչարյան

Եթե դու պաշտոնի ես, երկրի համար պատասխանատվություն ես կրում, և քեզ համար բարձրագույն արժեքը չի համընկնում երկրի համար բարձրագույն արժեքին, ուրեմն հեռացիր պաշտոնից։ Այս մասին բիզնեսի և շինարարության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Համենայն դեպս, պաշտոնին լինելու ժամանակ դա նույնը պետք է լինի։ Եթե քեզ համար՝ որպես երկրի առաջին […]

Մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի գյուղեր են. Իմքայլական պատգամավորը՝ Տավուշից հնարավոր զիջվող գյուղերի մասին

Hraparak.am-ը գրում է. «Չնայած Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմաններն ադրբեջանցիների կողմից դեռ մնում են զավթված, սակայն «ԻՔ» պատգամավորները վստահեցնում են, որ դրանից իշխանության վարկանիշը չի իջել, եւ հունիսի 20-ի ընտրություններին իրենք առնվազն 50+1 են հավաքելու։ Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ադրբեջանական հազարից ավելի զինվորներ եկել բնադրվել են Սյունիքում, զավթել Սեւ լճի՝ փաստացի ՀՀ տարածքը։ […]

Եթե սահմանում այսօր զոհված զինվորի համար համարժեք պատասխան մենք հիմա չտանք, ապա վաղը կրկնակի է լինելու. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.   «Մինչև հիմա գերագույն գլխավոր գելխեղդը, ով Նոյեմբերի 9-ից հետո ակնհայտորեն կաշկանդված է հրապարակային որեւէ խոսք ասելու, քննադատելու իր կիրթ բարեկամ՝ Ալիեւին, ծպտուն անգամ չի հանել այսօրվա սահմանային միջադեպի ու զոհված զինվորի մասին։   Եթե սահմանում այսօր զոհված զինվորի համար համարժեք պատասխան մենք հիմա չտանք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի