27 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սահմանն ազատ է եղել, 3-4 կմ մտել, դիրքավորվել են․ Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմարկացիա՝ արագացված տեմպերով․ ակնհայտ է՝ «հարիֆի» են գտել և ճնշում են, ոնց ուզում են․ Ռոբերտ Քոչարյան

Տեսականորեն, այո՛, կարող են, օրինակ, հայտարարել ռազմական դրություն և հետաձգել ընտրությունները, բայց չեղարկել չեն կարող, որովհետև մեր Սահամանդրությամբ նախատեսված որևէ մեխանիզմ չկա՝ այս ամենը հետ պտտեցնելու համար։ Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Սյունիքում տիրող իրավիճակից ելնելով՝ իշխանությունը կարող է հետաձգել կամ ընդհանրապես […]

Եթե ունենք խղճի գեթ մեկ կաթիլ, պաշտոնաթող եղեք. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը՝ Վաղարշակ Հարությունյանին

Հայաստանի պետական սահմանների շուրջ զարգացումների վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսագրությունը, այդ զարգացումների մասին ՀՀ ՊՆ մայիստասնյոթյան հայտարարությունն առարկայնորեն գալիս են ապացուցելու, որ ի դեմս այդ գերատեսչության գլխավորի, մենք ունենք անդեմություն, պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն, այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։  «Անհնար է երևակայել, թե վերը հիշյալ […]

Վճռական պահանջ. Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը․ Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Վճռական պահանջ. Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը։ Էս երկիրը նիկոլական դավաճան ու փալաս վերնախավի հոր դուքանը չի։ Անմիջապե՛ս հրապարակել փաստաթղթի գաղտնի մասը։ Մեզնից յուրաքանչյուրի հիմնարար իրավունքն է՝ տեղեկանալ ամենակարևորի մասին»։

Սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանը բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում

Սկանդալային երրորդ փաստաթղթի շուրջ Փաշինյանը բանակցություններն իրականացրել է խիստ գաղտնիության պայմաններում, որի մասին տեղյակ չի եղել անգամ Արտաքին գործերի նախարարությունը, նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Հայտնում է «Փաստինֆոն»:

Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի դեմ. Արամ Գաբրելյանով

Փաշինյանը շատ ստոր խաղ է սկսել հայ ժողովրդի դեմ։ Իմ տեղեկություններով ՝ պատրաստվում է երկու փաստաթուղթ: Այդ մասին իր տելեգրամում գրում է ռուսաստանցի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը: «Մեկը պարզապես ոչնչի մասին է՝ ամեն լավ բանի օգտին և վատի դեմ: Երկրորդը գաղտնի է՝ տարածքների, անկլավների հանձնման և Արցախի նկատմամբ հավակնություններից հրաժարվելու մասին։ Գաղտնի արձանագրությունը պատրաստում են […]

«Մենք այդ խաբեբայի «շնորհիվ» դադարել ենք տարբերել լավը վատից, կառուցողին՝ քանդողից, խելոքին՝ տգետից և այդպես․..». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամենավատ երազում, անգամ, դժվար էր պատկերացնել, որ 21-րդ դարում հայ ժողովուրդը կիջնի այն աստիճանի, երբ իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը վերապահելով մի անմեղսունակ խաբեբայի, անտարբերությունից կուրացած, համառորեն կգնա դեպի կործանում… Այնինչ, իրականում այսօր մենք հենց այդ ընթացքի մեջ ենք… Մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ անորոշության շարժումը օր-օրի խժռում […]

«Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց»․ ՄԻՊ

Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ սահմանազատմանը վերաբերող այն փաստաթղթի նախագիծը, որը մասնակիորեն երեկ համացանցում հրապարակվեց ու որի իսկությունը հաստատվեց այսօրվա Կառավարության նիստում: Պետք է առնվազն հրապարակվեն փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը: Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող […]

Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Փաշինյանը. Հանձնաժողովին չեն ներկայացրել

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չէ՝ ինչ փաստաթղթի մասին էր խոսում Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ։ «Ես փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ, դրա համար ինձ ժամանակ է պետք, մեր հանձնաժողովին չի տրվել այդ փաստաթուղթը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Թե ինչպես է […]

ՀՀ նախագահին, քաղաքական ուժերին ու իրավապահներին կոչ ենք անում ջանքեր գործադրել ընտրությունները հետաձգելու, ազգը կործանման տանող ներկա վարչախմբին հեռացնելու համար․ «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի ու Արցախի նորանոր խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև ավելի են խորանում։ «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խոցված է, պետական սահմանները վտանգի տակ են: Թշնամին մտել է մեր տուն, տեղավորվել: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանը, Արցախը ամեն օր բախվում են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի