17 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Օպերատիվ մարտավարական իրավիճակը հարաբերական լարված է. Ադրբեջանի ԶՈւ-ն մի քանի ուղղությամբ փորձում է վարել սադրիչ հարկադրական գործողություններ. Էդվարդ Ասրյան

Օպերատիվ մարտավարական իրավիճակը հարաբերական լարված է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը: «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մի քանի ուղղությամբ փորձում են վարել իրենց սադրիչ հարկադրական գործողությունները, իսկ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները, հակագործողություններ վարելով, փորձում են ՀՀ տարածք ներթփանցած հակառակորդի ուժերը վտարել մեր տարածքից», – ասաց Ասրյանը:   […]

Իսկ էն մակունցիկին՝ հատուկ կարգով եւ կառեւանգեն եւ գերի կվերցնեն եւ էն մի բանն էլ՝ վրադիր. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյյսբուքյան իր էջում գրել է. «Էս էլ հատուկ էն անուղեղ անասունների համար, որ մտածում են, թե նիկոլսրիկան պատերազմը դադարեցրել է եւ 25 հազար կյանք է փրկել․․․Էս տղերքը հայ զինծառայողներն են, որոնց այսօր թուրքը գերի է վերցրել… Հրճվեք, ազգուրացներ, հրճվեք ձեր կապիտուլյանտով․․․մինչեւ ձեզ էլ գերի կվերցնեն…իսկ էն մակունցիկին՝ հատուկ կարգով […]

«Իլհամը շատ է շտապում. թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ ունեն և գործում են «երկաթը տաք-տաք ծեծիր, քանի դեռ Փաշինյանն է» սկզբունքով». Արամ Գաբրիելյանով

Ռուսաստանաբնակ մեդիամագնատ և հրատարակիչ Արամ Գաբրիելյանովն իր թելեգրամյան ալիքում գրառում է արել ՀՀ-ում և երկրի սահմաններին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: «Շատերն ինձ հարցնում են ՝ ի՞նչ է կատարվում հիմա Հայաստանում: Ինչո՞ւ է այսպիսի խառնաշփոթ:   Նախ, քաղաքական դաշտում երեք խաղացողներ են: Գլխավորը Ռուսաստանն է: Երկրորդ խաղացողը Թուրքիա-Ադրբեջանն է: Երրորդը` Հայաստանը: Թուրքերը հասկանում են, որ քիչ ժամանակ […]

Մեր ինքնիշխանության վերականգնման առաջնային խոչընդոտը հողատուն է. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե ուզում ենք մեր պետական սահմանները պաշտպանված լինեն, թշնամուն մեր հայրենիքից դուրս շպրտենք, գերիների հարցը լուծվի, ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ն , ՌԴ-ն ու ԱՄՆ -ն մեզ որպես սուբյեկտ ընդունեն՝ նախ եւ առաջ պետք է հեռացնել կապիտուլյանտին։ Մեր ինքնիշխանության վերականգնման առաջնային խոչընդոտը հողատուն է։   Նա չունի […]

«Գերիների թիվը պաշտոնապես հրապարակելը կնպաստեր, որ մեծանա Ադրբեջանի պատասխանատվությունը միջազգային գործընթացներում՝ մեծացնելով ճնշումը». Արման Թաթոյան

Այսօր «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության» թեմայով քննարկման ժամանակ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ասաց, որ անհայտ կորածների, գերիների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունը մարդասիրական իրավունքին վերաբերող հարցեր են և չեն կարող քաղաքականացվել, մինչդեռ Ադրբեջանը դա քաղաքականացնում է:   «Միջազգային մարդասիրական իրավունքի բացարձակ պահանջների համաձայն՝ այս հարցերը պետք է լուծվեն անմիջապես, չպետք է […]

Էրդողանը կայցելի Բաքու և Արցախ. «ՌԻԱ Նովոստի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը ծրագրված է նրա այցը  Շուշի: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է Բաքվում իր դիվանագիտական աղբյուրը: Ավելի վաղ «Ռեպորտ» ադրբեջանական գործակալությունը  վկայակոչելով Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյին, հայտնել էր, որ Էրդողանի այցը Բաքու նախատեսվում է առաջիկա շաբաթների ընթացքում:   «Հունիսի 15-ին սպասվում […]

Ամեն օր արթնանում ենք ՊՆ-ից ստանալով հերթական «անակնկալը». Կարեն Ավագյան

ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արմեն Սարգսյանը դեռ կոչ չի արել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյա՞լ։ Ու չասեք ի՞նչ անի։ Թող գենշտաբը չքանդեր, թող կապիտուլյանտի խամաճիկը չդառնար։   Հիմա կապիտուլյանտի հետ վայելեք թուրքին Հայաստանում ու հային Հայաստանում գերի տանելուց։ Իսկ եթե ձեր տականքությունն այն աստիճան է, որ ընդունակ եք մեր […]

Այսօր գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովուման պահանջով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ

Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան գերեվարված վեց հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովուման պահանջով։ «Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը Դատարանի կանոնների 39-րդ Կանոնի ներքո Եվրոպական դատարան է ներկայացրել Ադրբեջանի նկատմամբ անհապաղ միջանկյալ միջոց կիրառելու դիմում։   Ներկայացված դիմումի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի