Այս անգամ էլ հայ ժողովուրդը դուրս կգա մղձավանջից, եւ նրա քաղաքական միտքը անվերադարձ կազատվի արկածախնդրական պատկերացումներից. ՀԱԿ
Հայ ազգային կոնգրեսը շնորհավորում է հայ ժողովրդին Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 1918 թվականի մայիսի 28-ը Հայոց պատմության այն ճակատագրական պահերից մեկի խորհրդանիշ թվականն է, երբ ժողովրդի առջեւ ծառանում է լինել-չլինելուն հավասարազոր խնդիր կամ բացվում է պատմական շրջադարձի մի հնարավորություն։ Լինել-չլինելու հարցը լուծվեց 1918 թ. մայիսի 21-29–ին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերում […]





































