24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ՔՊ-ի հաղթանակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է նրան՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ: Արմեն Սարգսյանը ՀՀ ապագա կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի հետագա զարգացման, առաջընթացի, ժողովրդի բարեկեցության ու պետության անվտանգության ապահովման:

«Պետք է առավելագույնս կանխել այն վերահաս վտանգները, որը խոստանում է Փաշինյանի անակնկալ վերհառնած իշխանությունը»․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունիսի 18-ին ես գրել էի նրա մասին, որ երկու օրից մենք գնալու ենք ոչ թե դասական ընտրությունների, այլ ճակատագրական Ընտրության։ Այդպես էլ եղավ՝ հունիսի 20-ի գիշերը, երբ ես ընտրատեղամասում ուշի-ուշով հետևում էի քվեատուփից հանվող թերթիկներին, սեղանի վրա արագ աճող 3 և 24 համարների տրցակներին, և մնացած 24 «կուսակցությունների» […]

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազատման համար. Սոֆյա Հովսեփյան

«Գործի քննությանը վստահ եմ չի ազդելու իր ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ, խնդրում եմ, միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու.. Հրապարակային եմ գրում, քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե ԲՀԿ ական եմ, բայց դա […]

Ես հաշտության ձեռք չեմ տեսել այդ կոչերն ունեն զրոյական արժեք Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Ես չեմ նկատել հաշտության ձեռք, պատասխանելով Aysor.am-ի հարցին, թե Փաշինյանը երեկ իր ընդդիմադիրներին հաշտության ձեռք է մեկնելմ, պատրաստվո՞ւմ է հաշտության գնալ Փաշինյանի հետ: Քոչարյանի խոսքով՝ դա ոճ է դիտորդներին, ավելի շատ դրսի աշխարհին ինչ-որ բան ցույց տալու համար: «Եթե իսկապես նման տրամադրություններ ունեն, ապա առնվազն պետք է 6 ամիս իրենց պահեն հենց այդ ոճով, որ, գոնե, […]

Մեր տարածքում ոչ մի զիջում չենք պատրաստվում կատարելու և զիջումներ չեն լինելու. Արտակ Դավթյան

Մեր տարածքում ոչ մի զիջումներ չենք պատրաստվում կատարել և զիջումներ չեն լինելու, լրագրողների հետ զրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով դիտարկամանը, թե Շորժայի հատվածում հայկական կողմը խրամատներ է փորում և այդ տարածքում առկա են շենք-շինություններ, որոնք մնում են հայկական և ադրբեջանական կողմի արանքում։ «Հարցը, հույս ունենք, կկարգավորվի բանակցային գործընթացով, իսկ բանակցային գործընթացքով չկարգավորվելու […]

Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան

Հայ գերիների վերադարձի հարցը մշտապես Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է, խնդիրը լուրջ ջանքեր է պահանջում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Մենք ողջունել ենք 15 գերու վերադարձը: Հայտնի է, որ ՌԴ-ն արել և անում է ամեն ինչ, որ գերիները վերադարձվեն: Այդ ճանապարհին առաջընթաց կա: Մեծ է գեներալ Մուրադովի դերը», – նշեց դեսպանը: Նա […]

Սա երևի հեղափոխության վերջին փամփուշտն էր. Ռոբերտ Քոչարյան

Ընտրությունների արդյունքները, պետք է խոստովանեմ, որ անսպասելի էին մեզ համար, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ «Կարծում եմ՝ անսպասելի էին նաև շատ-շատերի համար առաջին հերթին նաև այն պատճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր։ Մենք ենթադրում էինք, որ, այնուամենայնիվ, եղել են զանգվածային խախտումներ, մենք ակնհայտ տեսել […]

«80 տարի անց՝ նույն օրը, Նիկոլ Փաշինյանը պատերազմ սկսեց մեր Հայրենիքի դեմ…». Ամրամ Մակինյան

Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «1941 թվականի այս օրը ֆաշիստական գերմանիան պատերազմ սկսեց մեր Հայրենիքի դեմ։ 80 տարի անց՝ նույն օրը, Նիկոլ Փաշինյանը պատերազմ սկսեց մեր Հայրենիքի դեմ…   …ամեն ինչ լավ է լինելու…»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի