24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ի ստացած 71 մանդատները ԱԺ-ում 2/3 չեն կազմում. Վարդան Պողոսյան

Այս պահին ստացվում է, որ ՔՊ-ի ստացած 71 մանդատները դեռ չեն կազմում ԱԺ-ի 2/3-ը, իսկ եթե չի դա նշանակում է, որ ՔՊ-ն ապագա պառլամենտում հնարավորություն չի ունենալու, օրինակ՝ Սահմանադրություն փոխելու: Այս մասին այսօր Լիլիթ Թումանյանի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ խոսելով ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների և հետագա զարգացումների մասին: Նշենք, որ ՀՀ մոտ 70 […]

Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, ես միանշանակ իմ թիմին չեմ թողնի մենակ. Վանեցյան /տեսանյութ/

Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, ես միանշանակ իմ թիմին չեմ թողնի մենակ: Գնալու եմ խորհրդարան ու շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջին համար Արթուր Վանեցյանը: Վանեցյանի խոսքերով, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի վրա, եթե մանդատները չվերցնեն, խորհրդարանը կշարունակի գործել:

Երեկոյան կջնջվեմ ֆեյսբուքից, լավ մնացեք. Նարեկ Մալյան

Ավելի քան 3 տարի հանգիստ քնած գիշեր չեմ ունեցել, բացառությամբ բանտում անցկացրած մի քանի օրերիս, ավելի քան 3 տարի համարյա չեմ հասցրել զբաղվել որդիներովս, ավելի քան 3 տարի գիրք չեմ կարդացել, ավելի քան 3 տարի համարյա չեմ գրել, ավելի քան 3 տարի առաջնագծում եմ, 3 տարի պարտություն չունեմ, ավելի քան 3 տարի… Կարծում եմ մի […]

Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում

Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է fake news-երով ատելության, թշնամանքի քարոզով հանրային կարծիքը մանիպուլացնելու մասին, որպես օրինակ բերելով ԵԽ անդամ Ադրբեջանը, որտեղ հայի հանդեպ ատելության և թշնամանքի տարածման առաջնագծում ադրբեջանական մեդիան էր։ Զոհրաբյանը կոչ է արել շատ ավելի խիստ օրենսդրական կարգավորումներ սահմանել […]

«Դադար է պետք, ներքին էներգիան վերականգնել է պետք, սիրելի ու հարազատ մարդկանց ուժ տալ ու նրանցից ուժ ստանալ է պետք»․ Կարեն Բեքարյան

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մտքերն ու մտահոգությունները հանգիստ չեն տալիս, բայց իրականությունն այրում է ողջախոհության հետ կապող կամուրջները (հուսամ՝ ոչ վերջինները): Ասելիքն ահավոր շատ է, բայց ասելու իմաստը՝ գոնե այս պահին թվում է ինքնանպատակ: Սիրտդ այլ կերպ է բաբախում, հոգիդ ճախրում է սահմաններ, Արցախ, տղերքի մոտ… բայց ում հետ կարող էիր՝ կիսվել […]

Վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջազգային անվտանգության հարցերով Մոսկվայի IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում անդրադարձել է ղարաբաղյան հարցին: Նա նշել է, որ վճռական ներդրմամբ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը: «Տարածաշրջանում ռուս խաղաղապահները հուսալի ձևով երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը, անում են շատ բան հումանիտար իրավիճակը բարելավելու, տարածքներն ականազերծելու և սոցիալական ենթակառուցվածքները վերականգնելու համար»,- նշել է […]

Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է․ Արթուր Ղամբարյան

Մեծ հաշվով, պետք է ընդունել, որ ժամանակակից երանգներով միջնադարյան խավարամտությունը «հաղթեց» Լուսավորությանը, ինքնաթունավորումը (Ֆ. Նիցշեի՝ ressentiment իմաստով)՝ ներդաշնակությանը, իսկ հավերժական ինտելեկտուալին հաղթեց ժամանակավոր էդվարդականությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Արթուր Ղամբարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ընդ որում, կարևոր չէ, թե վերջին բառը ես ինչպես եմ հասկանում, կարևորն […]

Տեղի ունեցած ընտրություններն ու ընտրությունների արդյունքները համարում ենք ոչ իրավաչափ․ «Ազգային օրակարգ»

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, որում, մասնավորապես ասված է․ ««Ազգային օրակարգ» կուսակցությունը շարունակ հայտարարել է, որ Հայաստանում օտարի շահերը սպասարկող ապազգային իշխանական համակարգի դեմ իրական պայքարը կրում է ազգային-ազատագրական բնույթ։ Կուսակցությունը նաև բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը, որ նշյալ հակահայկական համակարգի կողմից կազմակերպվող ու […]

«Կդիմանանք, արդյո՞ք, այս ահավոր անկմանը…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նորագույն հայ իրականության մեջ «բացասման-բացասման» օրենքը վաղուց հատել է ողջամտության բոլոր սահմաններն ու, կարծես հասել ենք մի հանգրվանի, երբ սկսել ենք համատարած ատել մեր անցյալը, ասել է թե՝ մեր նախորդների բոլոր այն կերտածները, որոնք դեռ չեն հասցրել վերածվել դասագրքային ճշմարտության կամ, ինչպես ասում են, «քնած պատմության»: Մեզ համար […]

«Սիրելի ընկերներ, եկել եմ հրաժեշտ տալու…». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, եկել եմ հրաժեշտ տալու։ Մի որոշ ժամանակով։ Ինձ էլ, ձեզանից շատերին էլ հանգստանալ է պետք մի քիչ։ Գրքեր կարդալ, երեխեքի հետ ժամանակ անցկացնել, կարող է ճամփորդել։ Մի խոսքով, դադար է պետք։ Աստված թող պահապան լինի ամենքիդ։ Պինդ եղեք ու ամեն բան լավ կլինի։ Աստծով»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի