18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քանի՞ հոգի է արդեն կատարել իր ընտրությունը՝ ժամը 11:00-ի դրությամբ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը ներկայացրեց մինչև 11:00-ն քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի վերաբերյալ տեղեկություններ, որոնք ստացել են էլեկտրոնային եղանակով: Նրա փոխանցմամբ՝ Երևանում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 859.000 է, քվեարկության մասնակիցների թիվը՝ 120166 կամ 13.99 տոկոս Արագածոտնի մարզում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 117472 է, մասնակցել է 12.318-ը կամ 10.49 տոկոսը: Արարատի մարզում քվեարկելու իրավունք ունեցող ընտրողների […]

Ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 12,2%-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ՝ հունիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ, 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 12,2%-ը: Հայաստանում գրանցված է քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 593 հազար 572 ընտրող:   2018թ. դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր ընտրողների ընդհանուր թվի 7,76%-ը:

«Քայլականները լավ գիտեն, որ շիշը տենց բանա. մի, որ ձեռդա, մի օր…»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երբ շիշը ձեռքից հայտնվում է այլ վայրում, սկսում ես երրորդ համարի չօգտագործված քվեաթերթիկների մեջ 24 համարի գոնե երկու քվեաթերթիկ գտնես, որպեսզի կարողանաս քեզ պատած ցավը մի կերպ մեղմացնել: Քայլականները լավ գիտեն, որ շիշը տենց բանա. մի, որ ձեռդա, մի օր…»։    

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում /տեսանյութ/

«Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը կռիվ է հրահրել ընտրատեղամասում Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանական խմբերն այս պահին շրջում են ընտրատեղամասերում, կոնֆլիկտեր հրահարում, որպեսզի ոստիկանությունն արագ չեզոքացնի ընդդիմության վստահված անձանց:

ՄԻՊ ներկայացուցիչները «Հայաստան» դաշինքի բողոքի հիման վրա մեկնել են Սիսիան

«Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք է ներկայացրել այն մասին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը տվել է խուզարկություններ կատարելու որևէ հիմնավորում չունեցող թույլտվություն, որի հիման վրա անօրինական արարքներ են կատարվում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի իրենց շտաբերի ղեկավարների նկատմամբ: Ըստ բողոքի՝ դատարանի թույլտվության հիմքում նպատակը նշվել է քվեաթերթիկներ տպելու սարքեր, քվեաթերթիկներ և ընտրական […]

«Ընտրողներն են որոշում իրենց ապագան»․ Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ընտրություններին

Այսօր ժողովուրդը լիարժեք քվեարկում է, և ում որ հավատում է նրան էլ իր ձայնը տալիս է։ ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, քվեարկելուց հետո՝ լրագրողների հետ զրույցում, նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ «Ես քվեարկեցի անվտանգ, հզոր, զարգացող, բարգավաճ Հայաստանի համար։ Եթե ամեն ինչը կարգ ու կանոնով գնում է, ինչի համար անտեղի աղմուկ բարձրացնել։ […]

«Ուզում եմ, որ գեներալի մասնակցությունը հնարավոր կեղծիքներին հերքվի, որովհետև ես նրան այդ դերում որևէ ձևով հրաժարվում եմ պատկերացնել». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սյունիքի տարբեր զորամասերի զինծառայողներին ուղղորդելու, բաց քվեարկելու կամ այլ ընտրախախտումների մասին կարդալիս հիշում եմ, որ այդ կորպուսի հրամանատարը գեներալ Ժիրայր Պողոսյանն է, ում մասին Արցախում ծառայելու տարիներից բարձր կարծիք եմ ունեցել։ Չեմ ուզում հավատալ, որ նա փոխվել է կամ կարող է գործող իշխանություններին նման ծառայություն մատուցել։ Ուզում եմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի