18 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վայելե՛ք ձեր ընտրած իշխանության հետևանքները․ Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ադրբեջանցի զինվորները դիրքերից իջել և չեն թողել, որպեսզի Սյունիքի Տեղ համայնքի բնակիչները իրենց հնձած խոտը հավաքեն։ Համայնքապետի ջանքերով գործին խառնվել են Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմը և փորձառու կամավորականները, նոր միայն կարողացել են խոտը հավաքել։ Էնքան մեծ ապագա 《կա》մեր երկրում, որ կորպուսի ղեկավարությունը արդեն ստիպված խոտ հավաքելու հարցերով […]

Դու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, հանգիստ չես աշխատելու. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Նորից եմ կրկնում. գուցե այս պահին վիժվածքին մեր երկրի ճակատագրի խաղերից քշող մարդկանց քանակը բավարար չէր։   Բայց վստահաբար երկրի փլուզման համար թիվ մեկ մեղավորի կյանքը դժոխքի վերածելու համար հայրենատեր եւ բացված աչքերով մարդկանց քանակը լիովին բավարար է։ Դու հանգիստ չես ապրելու, հանգիստ չես շնչելու, […]

ՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից Տավուշի հատվածում ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին տեղեկությունը

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե հայկական ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում: «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, պնդելով, թե հունիսի 27-ի երեկոյան հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը, այս անգամ՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում։ Այս տեղեկությունը […]

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի ՍԴ. Ռոբերտ Հայրապետյան

«Հայաստան» դաշինքը քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով մինչև հուլիսի 2-ը կդիմի Սահմանադրական դատարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը: «Հաշվի առնելով անձնագրերի, զինվորների, շրջիկ խմբերի մասով ձեռք բերված մի շարք փաստական հանգամանքները, գործ ունենք շուրջ 200.000 քվեի հետ, ինչը ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն ունեցող թիվ է: Նախապատրաստական […]

Մենք մերժեցինք հաղթանակը և ընտրեցինք կապիտուլյացիան․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մենք ընտրեցինք ազգային նվաստացման ուղին, բայց ամենեւին չենք խուսափել նոր սպառնալիքներից ու պատերազմից։ Մենք մերժեցինք հաղթանակը եւ ընտրեցինք կապիտուլյացիան։ Մենք մեր երեխաների համար ցանկանում էինք խաղաղություն,բայց ընտրեցինք թուրքական հպատակությունը։ Մենք մեր ձեռքով բացեցինք «Հայաստանի դարպասները» ներսից։ Հասկանում ենք այսքանը, թե՞ ոչ։ Ո՞վ է մեղավոր և պատասխանատու այս ամենի համար։ […]

Ադրբեջանցիները դեպի գյուղացիներն են ուղղել զենքերը և սկսել են սպառնալ, գոռգոռալ ու թույլ չեն տվել հավաքել խոտը. ՄԻՊ

Երեկ ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքի մեջ հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին և թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը: Մասնավորապես, 2021թ. հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք, որպեսզի հավաքեն հունիսի 23-ին և 24-ին իրենց իսկ հնձած խոտը: Երբ գտնվել են ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության […]

«Սա ցույց է տալիս, որ նոր իրողություններով պայմանավորված սահմանամերձ համայնքի կարգավիճակում հայտնված բնակավայրերը անվտանգության առումով շարունակում են մնալ խոցելի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակիցներին ուղղված ադրբեջանական սպառնալիքները ամենատարբեր համատեքստում քննարկվեցին։ Այստեղ կա մեկ կարևոր գործոն, որը կարծում եմ անկյունաքարային է։   Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունը։   Հարցը նույնիսկ միայն մեր զինծառայողների ֆիզիկական ներկայության մասին չէ, այլ […]

Մեր սիրելի վարչապետն եկավ, ասաց, որ ջրային խնդիր չի լինի, գնաց, ջուրը վաբշե կտրեցին. լարված իրավիճակ է

Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ,  գյուղացիները փակել են ճանապարհը եւ պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։ Նրանք հրաժարվում են բացել ճանապարհը քանի դեռ մարզպետը չի ներկայացել: Քաղաքացիներից մեկի խոսքերով, ամեն տարի այս խնդիրը լինում է. «Մեր սիրելի վարչապետն եկավ, ելույթ ունեցավ, որ ջրային խնդիր չի լինի: Գնաց, ջուրը վաբշե կտրեցին: Էս հարցը ո՞նց պետք է […]

Ազատություն լավ մարդու, անգերազանցելի բժշկի կոչումը բարձր պահած իմ լավ ընկեր պրոֆեսոր Չարչյանին. Հովհաննես Սահակյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ազատություն լավ մարդու, անգերազանցելի բժշկի կոչումը բարձր պահած իմ լավ ընկեր պրոֆեսոր Չարչյանին։ Քաղաքական մանրախնդրությունը հաստատ չարժե այն կյանքերին, որ նա կփրկի ազատության մեջ…»:

«Շատերի մոտ, երևի հարց առաջանա, իսկ ո՞րն է ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքը… Պատասխանը շատ պարզ է ու հասարակ…». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  «Հակառակ հայկական կողմի նվաստացուցիչ պարտվողականության, պաշտոնական Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում: Թե որքանով են այս ամենի լրջությունը գիտակցում վերջին (կեղծված, թե չկեղծված դա արդեն էական չէ) ընտրություններում պատերազմում պարտված իշխանության օգտին քվեարկած քաղաքացիները, դժվար է ասել, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի