24 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Քայլողների» դեպքում առավել ևս տեղափոխությունից ոչինչ չի փոխվում, քանի որ ամբողջ թիմն է ձախողված. «Փաստ»

Եթե նշենք, որ Հայաստանում պետական կառավարման համակարգը կազմաքանդված վիճակում է, նորություն ասած չենք լինի։ Ավելին, դա շատ մեղմ բնութագիր կլինի: Նույնիսկ ամենասովորական ընթացիկ խնդիրները, ինչպես, օրինակ՝ ոռոգման ջրի ապահովման հարցը, ցույց տվեցին, որ քաղաքացիները մեծ հաշվով միայնակ են իրենց հուզող հարցերը լուծելու խնդրում։ Իսկ իշխանություններն իրենց անգործությունը միշտ էլ կարող են արդարացնել մեղավորներ կամ քավության […]

«Իմ քայլի» պատգամավորները դժգոհ են. «Ժողովուրդ»

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում դեռ աժիոտաժ է տիրում: Բանն այն է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ղեկավար կազմից ոչ ոք չի հանդիպել նրանց հետ եւ չի քննարկել հետագա անելիքները կամ ապագան: Մեր տեղեկություններով՝ իրավիճակը պատգամավորներին դուր չի գալիս նաեւ այն պատճառով, որ նրանցից շատերը մամուլից են իմանում, թե ինչ վերադասավորումներ կարող են […]

«Վիճարկում ենք սկզբունքների խախտման հիմքով»․ «Պատիվ ունեմ»-ը դիմում է ՍԴ

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած եւ ընտրական շեմը հաղթահարած «Պատիվ ունեմ» դաշինքը եւս այսօր դիմելու է ՀՀ սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ Դիմումի քննության ընթացքում դաշինքը ներկայացնելու է ՀՀԿ ԳՄ անդամ, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։ «Վիճարկում ենք սկզբունքների խախտման հիմքով։ Մանրամասները բուն դատավարության ժամանակ կներկայացնենք։ Ազատության եւ հավասարության սկզբունքների մասին ենք մատնանշելու»,-Aravot.am-ի հետ […]

Փողոց գումարած խորհրդարանական ուժեղ ընդդիմություն՝ կբերի ավելի ուժեղ արդյունքի. Վահան Բաբայան

«Իրականում Հայաստանում անցկացվեցին ոչ թե ընտրություններ, այլ չընտրություններ»,- ասուլիսում ասաց Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Բաբայանը: Ըստ նրա, այն, ինչ եղավ, ընտրություններ անվանելը բարդ է. «Տեսանք, թե ինչպիսի մթնոլորտում անցավ այս ընտրությունները, ինչպիսի տեռորի էին ենթարկվում ընդդիմադիր գործիչները, տարբեր մարդիկ, ինչպիսի հակաքարոզչություն և ցենզուրայից դուրս քարոզարշավ էր վարում կապիտուլյանտը: Ցավոք սրտի, արձանագրեցինք, որ Հայաստանն օկուպացրած […]

«Հայաստան» դաշինքի դիմումը մուտքագրվել է ՍԴ. պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

«Հայաստան» դաշինքը ՍԴ դիմում է մուտքագրել՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, լրագրողներին այս մասին ասաց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ «Մենք վիճարկել ենք ընտրության արդյունքների վերաբերյալ ընդունված որոշման սահմանադրականությունը, օրինականությունը և առկա փաստական հանգանամանքները։ ՍԴ-ն նշնված դիմումը քննության առարկա է դարձնելու թե՛ քանակական խախտումների իմաստով, թե՛ որակական իմաստով», – […]

Հայաստանում շատ ռիսկային է դառնում գյուղատնտեսությամբ զբաղվելը.Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Գևորգյանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Ոռոգման ջրի խնդրի լուծման համար ինչն է առավել կարևոր՝ ջուրը ինքնին, թե խելք՝ ջրային ռեսուրսները կառավարելու համար: Կարծում եմ, որ ֆերմերների համար նշանակություն չունի, թե ով և ինչպես է ղեկավարում գործընթացը, նրանց համար կարևոր է ջուրը ամբողջությամբ և ժամանակին ստանալ: Ընդհանուր առմամբ […]

«Առաջիկայում ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում ՀՀ–ի թուրքացումը՝ վիլայեթացումը անխուսափելի է»

Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում․․․ Թուրքիայի Քադիր Հաս համալսարանը օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հերթական տարեկան ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած են թուրք հասարակության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացված բավական մանրամասն հարցումները։ Զեկույցը տարողունակ է և ես օրերս ավելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կկիսվեմ միայն մի […]

Եթե հավատայինք Աստծուն, սատանան այսպես չէր ավերի մեր հայրենիքը. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Եթե հավատայինք Աստծուն, սատանան այսպես չէր ավերի մեր հայրենիքը․․․․   Եթե հավատայինք Աստծուն․․․ չէինք կորցնի հայրենիքը․․․»:

Արթուր Վանեցյանը դիմում է ներկայացրել՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ խորհրդի կազմից դուրս գալու մասին

Արթուր Վանեցյանը դիմում է ներկայացրել՝ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի կազմից դուրս գալու մասին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպությունը։ «Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվեց խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվեց բավարարել խնդրանքը։ Նիստում անդրադարձ եղավ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի