25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմք տվել Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու համար. Շարմազանովը

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 
 
Կապիտուլյանտ իշխանությունների հանցավոր անգործությունն է հիմք տվել Ադրբեջանին սահմանային միջադեպեր հրահրելու համար։
 
Հայաստանում «գունավոր հեղափոխության» առաջին փուլն ավարտվեց Արցախի հանձնումով եւ անմիջապես մեկնարկել է երկրորդ փուլը,որի նպատակն է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը։
Կարծում եմ շուտով ավելի կակտիվանան ՝ «մեր դաշնակիցը մեզ չօգնեց»պետականակործան վանկարկումները,որոնց իրական նպատակը տարածաշրջանը Թուրքիայի ամբողջական ազդեցության տակ դնելն է։
Ի՞նչ պետք է անել։
 
Գիտակցել,որ բոլոր առկա խնդիրներով հանդերձ Ռուսաստանից ավելի լավ ու արդյունավետ դաշնակից մենք չենք կարող ունենալ։Չկրկնել նախորդ դարի սխալները եւ անվտանգային սին հույսեր չկապել Արեւմուտքի ու որոշ դեպքերում նաեւ մեր գլխավոր սպառնալիք՝ Թուրքիայի հետ։
 
Պատմության աղբանոցն ուղարկել թրքահպատակ ռեժիմին եւ ավելի սերտացնել հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի,ինչպես նաեւ Չինաստանի ու Իրանի հետ։
 
Հայաստանի անվտանգային համակարգը պետք է սերտորեն կապվի Ռւուսաստանի հետ։Դա է պահանջում Հայաստանի շահը։Ով դեմ է այս գաղափարին,ակամայից կողմ է արտահայտվում Թուրքիայի դերի բարձրաձմանը։
 
Հ.Գ. ՀՀ-ում ու Արցախի մնացած մասում ռուսական ռազմական ներկայությունը մեր անվտանգային համակարգի անբաժան մասը պետք է լինի։
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ