18 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ տառապում են մազոխիզմով. Մամիջանյանը՝ Ալեքսանյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր խորհրդարանում հայտարարել է, որ «ԵՊՀ արևելագիտության դեկանը, ով «Հայաստան» դաշինքով թեկնածություն էր առաջադրել, իրեն մի քանի անգամ հորդորել է չքննադատել նախագահին, որպեսզի այդ երևույթը չազդի իր առաջադիմության վրա»։  Ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի քարտուղար Հայկ Մամիջանյանը նշեց, որ իշխանական թևի որոշ ներկայացուցիչներ տառապում են մազոխիզմով։ «Պարոն Ալեքսանյան, Դուք […]

Հայաստանը կանգնած է «պարտքի ծուղակի» շեմին, տնտեսական ու քաղաքական ճգնաժամերին ավելանալու է սոցիալականը․ Վահե Հակոբյան

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում խոսեց տնտեսության խնդիրների մասին։ Ըստ նա՝ 2020 թվականի «շոկային տարում» տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեծ հետք են թողել տնտեսության վրա, տնտեսական ճգնաժամը գումարվել է մինչ այդ առկա քաղաքական ճգնաժամին, իսկ հիմա այդ ամենին շուտով ավելանալու է նաև սոցիալական ճգնաժամը։ «2020 թվականն ամփոփեցինք […]

Երկու-երեք ամիս հետո չգաք, ասեք՝ «ժողովրդից ստացել ենք խաղաղության մանդատ» և երկիրը տանեք նոր զիջումների. Սաղաթելյան

Մեկ շաբաթ է՝ հարցնում ենք՝ ի՞նչ եք բանակցում, ու՞մ հետ եք բանակցում. ասում եք՝ հանգիստ եղեք, ժողովրդի թիկունքում փաստաթուղթ չենք ստորագրի, դիմելով խորհրդարանական մեծամասնությանն՝ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ «Չեմ հավատում, դուք արդեն ժողովրդի թիկունքում մեկ անգամ ողբերգական փաստաթուղթ ընդունել եք։ Երկու-երեք ամիս հետո չգաք հանկարծ կանգնեք այս ամբիոնին, ասեք՝ «ժողովրդից ստացել եք խաղաղության մանդատ» […]

Կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգությանը. Զաս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանային կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և անհրաժեշտ է շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով: Այս մասին աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ասել է Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ է մշակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանային իրավիճակի […]

Ավագանու անդամ Արման Անտոնյանը դանակահարությունից հետո արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ. Մարության

Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, օգոստոսի 1-ին դանակի 11 հարված ստանալուց հետո, օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եղել է մահափորձ մեր գործընկերոջ նկատմամբ, դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել: Աստծո կամոք, […]

Վիգեն Սարգսյանը մի պորտֆել ունի, որը պետական կառավարման ավելի շատ փորձառություն ունի, քան որոշ գործիչներ՝ ձեր կուսակցությունից․ Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ՔՊ խմբակցության պատգամավորներին, որոնք ընդդիմությանը մեղադրում են 44-օրյա պատերազմի զոհերի թիվը չափազանցված ներկայացնելու մեջ, ինչպես նաև խորհրդարանական մեծամասնության այն ներկայացուցիչներին, որոնք մեղադրանքներ են ուղղում բանակին, որոշ դրվագներ է հիշեցրել ապրիլյան քառօրյայից ու ընդհանրապես՝ բանակում բարեփոխումներից, որոնք մեկնարկել  են պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն հետո դարձել են […]

Ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները. Դատախազություն ստուգումներ է անցկացնում

Օգոստոսի 7-ին «Hetq.am» կայքում հրապարակվել է «Պատերազմի ընթացքում ադրբեջանցիները ջնջել են «Ղարաբաղ Տելեկոմի» սերվերների պահուստային պատճենները» վերնագրով լրատվական նյութը: Արցախի դատախազությունը հայտնում է, որ նկատի ունենալով, որ այն առերևույթ պարունակում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ մուտք գործելու, համակարգչային տեղեկատվությունը ոչնչացնելու մասին վկայող բավարար տվյալներ, ուստի Արցախի գլխավոր դատախազությունից լրատվական հիշյալ նյութն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության […]

ՔՊ-ական պատգամավորի մեծ ցանկությունը թիմում չընդունվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որեւէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որեւէ հանձնաժողովի նախագահ: Ըստ մեր տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, եւ մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը: Ավելին, թիմում չեն ընդունել նաեւ հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը: «Ժողովուրդ» […]

Սուրեն Պապիկյանն իրեն վարչապետի կարգավիճակ է տվել. բոլոր կարևոր հարցերը նա է որոշում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում եւս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկացնելու համար: Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանը իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի ասել, բոլոր հարցերը զեկուցվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի