Փաշինյանի դեմ մահափորձի գործով մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ, բայց չեմ բացառում, որ նորից սկսեն կանչել քննչական մարմիններ․ Վանեցյան
Լրագրողները ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են, թե ինչ զարգացումներ կան՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով։ Հիշեցնենք, որ պետական պաշտոնատար անձի նկատմամբ մահափորձի նախապատրաստման գործի շրջանակում որպես մեղադրյալ էր ներգրավվել նաև Արթուր Վանեցյանը։ «Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության […]





































