11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանի դեմ մահափորձի գործով մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ, բայց չեմ բացառում, որ նորից սկսեն կանչել քննչական մարմիններ․ Վանեցյան

Լրագրողները ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանից հետաքրքրվել են, թե ինչ զարգացումներ կան՝ Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով։

Հիշեցնենք, որ պետական պաշտոնատար անձի նկատմամբ մահափորձի նախապատրաստման գործի շրջանակում որպես մեղադրյալ էր ներգրավվել նաև Արթուր Վանեցյանը։  

«Նոյեմբերի 9-ից հետո ինձ ձերբակալեցին, դիմեցին դատարան՝ կալանավորելու միջնորդությամբ, բայց դատարանը չբավարարեց՝ հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։ Այսինքն՝ ես հնչեցված մեղադրանքների հետ որևէ առնչություն չունեմ։ Գործը հարուցված է, ես երկու քրեական գործերով ունեմ մեղադրյալի կարգավիճակ, բայց արդեն անցել է 7-8 ամիս, և որևէ անգամ որևէ քննչական գործողության ինձ չեն հրավիրել», – ասաց Վանեցյանը։

Նա հայտնեց նաև, որ գործում ներգրավված անձանցից ծանոթ է եղել միայն Աշոտ Մինասյանի հետ, իսկ Վահրամ Բաղդասարյանի հետ ծանոթացել է ազատ արձակվելուց հետո միայն, ուստի բոլոր մեղադրանքներն «աբսուրդի ժանրից են»։

«Դա ուղղակի աբսուրդ է։ Հիմա, այս հարցազրույցից հետո, ես չեմ բացառում, որ շատ ակտիվ ինձ սկսեն նորից կանչել քննչական մարմիններ», – նշեց Վանեցյանը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ