23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 14-ին մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: «Միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, կառույցի հետագա զարգացման համատեքստում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, մանրամասն քննարկել են ԱՊՀ […]

«Տարածքները հանձնում էին թշնամուն, սակայն այդ տարածքներից մեր տղաներին դուրս չէին բերում կամ թողնում էին շրջափակման մեջ». Արեգնազ Մանուկյան

Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց, որ  Արցախի պատմամշակութային արժեքները Ադրբեջանի կողմից գրավված տարածքներում մնալը առնվազն հանցավոր անգործության կամ գուցե միտումնավորության […]

«Դուք սեփական որդիների արյունով կայացած Հայրենիքի վրա «առևտուր արած» կերպարներ եք, ո՞վ պետք է ձեր հետ հարց քննարկեր»

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտուլյանտներն այնպիսի առոգանությամբ ու հրճվանքով են արտասանում՝ «միջանցքի հարց չի քննարկվել և չի քննարկվում» բառերը՝ կարծես շուրջ 9500 ք.կմ (950.000 հա) հայրենի հողը իրենց իշխանությունը չի հանձնել նույն թուրքերին։ Ընդ որում՝ հանձնել բառի բացատրական իմաստով, մոտավորապես այսպես. «գարդաշլար, հո՞ղ եք ուզում, խնդրեմ վերցրեք, բայց որպեսզի Նիկոլին տանը չասեն […]

Առաջին անգամ Հայաստանի պետական պարտքը հատեց 9 միլիարդ դոլարի շեմը, որից ավելի քան 8.5 միլիարդը Կառավարության պարտքն է

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քանի ԱԺ-ում և այլ հանրային հարթակներում աննպատակ բեմադրություններ են, ժողովրդի պարտքը, այն է պետության պարտքը՝ սրընթաց տեմպով աճում է: Ինն ամսվա ընթացքում նախորդ տարվա վերջի համեմատ դա աճել է շուրջ 13.5 %-ով, ինչը 1 միլիարդ ԱՄՆ դոլարից ավելին է: Կարճ ասած, առաջին անգամ Հայաստանի պետական պարտքը հատեց […]

Ադրբեջանական նոր դրոշի գույները՝ փող և իսլամ

Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ռուսաստանը բոլոր ուղղություններով փորձում է քայլեր ձեռնարկել` տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը լիցքաթափելու և Կովկասի ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն կան հանգամանքներ, որոնք ունեն շատ խորը բնույթ, որոնք պետք է հասկանալ և ճիշտ գնահատել: Հետպատերազմյան իրադարձությունների զարգացման և տարածաշրջանում նոր աշխարհքաղաքական դասավորության ձևավորման ֆոնին աննկատ է […]

«Ադրբեջանի մոտեցումները հայկական պատմամշակութային ժառանգությանը երկակի են՝ ֆիզիկական ոչնչացում և ինքնության խեղաթյուրում». ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչ

Այսօր խորհրդարանում ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հրավիրված «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ ԱԳՆ բազմակողմ համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի առաջին օրվանից էլ պարզ էր, որ խնդիր է  դառնալու պատմամշակութային […]

Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում․ Այդպիսինն է սահմանված նոր կարգը․ Բադասյան

«Այո, ՀՀ վարչապետի լուսանկարը փակցված է իմ աշխատասենյակում»․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Վերջինս նշեց, այդպիսին է սահմանված նոր կարգը, այդպիսի ընթացակարգ է ։ «Որևէ օրենսդրական կարգավորում չկա, ուղղակի այդպես է հիմա ընդունված, այդ կարգը պահպանվում է։ Կառավարությունն է որոշել»։ Վերջինս անդրադարձավ նաև տեղեկություններին, իբրև կադրային […]

Երեխաների աչքի առջև հոր նկատմամբ բռնի ուժ կիրառելու դեպքով գործն ուղարկվել է ՀՔԾ․ դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է: Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով […]

Արական սեռի քաղաքացիներին անձնագրերը կտրամադրվեն ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը

Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Այդ փոփոխություններից մեկով ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը: «Այս նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի