20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից Հայաստանից մարդկանց մուտքը ԵՄ արգելվում է

2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։ Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն […]

Ինչ բացահայտումներ են եղել ՔՊ-ական նախարարի օրոք. «Ժողովուրդ»

ՀՀ կառավարության 2019 թվականի որոշման հիման վրա՝ պաշտպանված բնակարաններ եւ փոքր տներ ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարությանը հատկացրել է գումար, որպեսզի նախարարությունը հայտարարի մրցույթ, որի արդյունքում կոնկրետ ընկերություն հաղթել է մրցույթը: Եվ, ահա, այս ամենից հետո նախարարությունը պետք է տարեցներին պաշտպանված տներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպեր, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ […]

Պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ Սեյրան Օհանյանին այդ «դոպուսկը», թե՞ ոչ. «Հրապարակ»

«Դեռեւս օգոստոսին ԱԺ  պատգամավորները, ըստ կարգի, դիմել էին անվտանգության մարմիններին՝ պետական գաղտնիք պարունակող նյութերին ծանոթանալու «դոպուսկ» ստանալու համար: Ընդդիմադիրներից մի քանիսը մեզ նախորդ շաբաթ ասել էին, որ անհայտ պատճառներով իրենց չեն տրամադրում այդ «դոպուսկը», այն դեպքում, երբ 2022-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է, իսկ պաշտպանությանը վերաբերող հատվածի գաղտնի հավելվածին ծանոթանալու համար նման թույլտվություն պետք է […]

Հիվանդանոցներում թթվածնի խնդիր կա. «Հրապարակ».

«Մի շարք բժշկական կենտրոններից, հիմնականում՝ մարզային, երեկվանից ահազանգեր ենք ստանում, որ թթվածնի լուրջ խնդիր ունեն։ Մեզ ասացին, որ թթվածնային կայանները չեն հասցնում բավարար քանակությամբ թթվածին արտադրել եւ մատակարարել հիվանդանոցներին, որոնք քովիդով հիվանդ քաղաքացիների են սպասարկում։ Եվ թթվածնի պակասը կամ բացակայությունը կարող է ավելացնել առանց այն էլ օր-օրի շատացող մահերի թիվը։ Առողջապահության նախարարությունից մեր հարցին, թե […]

Իշխանությունը Գարիկին կրկին «ռայոն» է ուղարկում. «Իրավունք»

«Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արարատի մարզի Վեդի համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է: Կոկորդիլոս բուծելու գործում իր հայտարարությամբ «մասնագիտացած» Սարգսյանին թե ինչու է իշխանությունը մարզպետից դարձնում համայնքապետ, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ վերջինս չի արդարացրել իշխանության սպասումները նաեւ Պետական գույքի […]

Հիմա Արցախը Հայաստա՞ն է, թե՞ արդեն վերջ․ Շարմազանով

Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը։ Այս մասին իր գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այսօրվա Ադրբեջանը Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը Ազգերի լիգայի կողմից չի ճանաչվել ։ Իսկ նրանց ովքեր Հայաստանում ջանասիրաբար հղում են անում 1960-70-ականների ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների ճշմարտացիությանն ընդամենը հիշեցնեմ, որ նույն այդ […]

Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես պատրաստ եմ անմիջապես հրաժարական տալ․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին: Հարցազրույցը՝ ստորև. – Արմեն Վարդանովիչ, շնորհակալություն, որ համաձայնեցիք զրուցել և շնորհակալություն, որ մեզ հյուրընկալում եք Դիլիջանում, որը շատ գեղեցիկ քաղաք է: – Առաջին անգա՞մն եք:   – Այո, նախկինում չենք եղել: Մենք հանդիպում ենք մի ժամանակահատվածում, որն, ըստ էության, համընկնում […]

Թուրքիան կհամակարգի Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Չավուշօղլու

Թուրքիան խորհրդակցում է Ադրբեջանի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Մենք այդ հարցը քննարկել ենք Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած վերջին այցի ժամանակ։ Այդ ոլորտներում մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ։ Միաժամանակ Հայաստանից դրական ազդակներ եկան։ Մենք մեր կողմից հայտարարել ենք, որ փոխադարձ գործողություններ […]

Վարդենիսում նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել. Անունները հայտնի են. Irakanum.am

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 9:00-ի սահմաններում՝  Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել, հաղորդում է Irakanum.am-ը: Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել: Վիրավոր 4 զինծառայողներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։ Հոսպիտալից հայտնել են, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։ Վիրավորում ստացած զիծառայողներն են՝ Վահե […]

«Թավշյա հեղափոխություն» կոչվածով, դեռ երկար տարիներ, արյունով է փոխհատուցելու. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   « «Դավաճաններին արհամարհում են նաև նրանք, ում նրանք ծառայություն են մատուցել…» Այս ճշմարիտ տողերի հեղինակը հին հռոմեացի գրող-պատմաբան Տացիտն է։ Ընդամենն ավելացնեմ հետևյալը. Հայ ժողովուրդը, աշխարհի կողմից արհամարված է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության է պահում հայ ժողովրդի պատմության մեջ առաջին կապիտուլյացիան ստորագրած, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի