23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՊ-ի պատգամավորներն ասում են՝ մենք կընդունենք ԶԼՄ-ների մասին օրենքը, դուք էլ խելոք աշխատեք. Էլինար Վարդանյան

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու իմքայլական պատգամավորների հեղինակած նախագծով փորձ է արվում տալ «չնույնականացվող աղբյուր» հասկացությունը եւ փորձ է արվում դրանով «անանուն աղբյուր» հասկացությունը ծածկել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խորհրդարանում հրավիրված քննարկմանը հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։ «Լրագրողները անանուն աղբյուր օգտագոծելու հարցում ունեն պաշտպանվածություն եւ «չնույնականացվող աղբյուրի» օգտագործմամբ փորձ […]

«Շոուն շարունակվում է». Աշոտյանին ֆեյսբուքյան գրառման համար ոստիկանություն են հրավիրել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հոկտեմբերի 6-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար  հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Ընդդիմադիր գործիչն այդ գրառման նշել էր «կապիտուլյանտ վիժվածք», «հողատու», «դավաճան» ածականները։ «Շոուն շարունակվում է։ Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությունից, որը ոչ հրավեր է, ոչ ծանուցագիր։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։ Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել […]

Հանդիպում Ավանի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ

ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավանի ՀՀԿ տարածքային կազմակերպության ակտիվի հետ հանդիպման շրջանակում քննարկվեցին կուսակցության ընթացիկ գործունեությանը, ինչպես նաև առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր»:    

Ուսուցիչների կամավոր ատեստավորումը Հայաստանի հետագա զարգացման գործում շրջադարձային նշանակություն պետք է ունենա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս օրերին ընթանում է կարևորագույն ռազմավարական ծրագրերից մեկի իրագորոծումը, որն, իր կարծիքով, շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում: «Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է, այսինքն՝ ուսուցիչները իրենք են ընտրում ատեստավարել, վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ. սրա արդյունքում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանան […]

Մեր տեղը` ձևավորվող աշխարհքաղաքական դաշինքներում

Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․ տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքերը պահպանելու՝ Ռուսաստանի ցանկությունը, Ռուսաստանին […]

«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ․․․»․ Լևոն Տեր–Պետրոսյան

«Վանոն սովորական մարդ չէ, քաղաքական գործիչ չէ, պետական պաշտոնյա չէ։ Վանոն արտիստ է, երեւույթ, տարերք։ Նրա հախուռնության տակ թաքնված է նրբազգաց հոգի եւ խորագետ զննող։ Նրա աչքից չի վրիպում «ֆալշ»-ը, «սուռոգատ»-ը, «էռզաց»-ը։ Վանոն Վանո է»: Լևոն Տեր-Պետրոսյան, 1996թ. «Ավելի լավ, քան Նախագահն է վերջերս ասել Սիրադեղյանի մասին, ոչ ոք չի ասել: «Վանո Սիրադեղյանը քաղաքական գործիչ […]

Մարությանը ցնծության մեջ է. «Հրապարակ»

«Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցնծություն են պարգեւել  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին եւ ամրապնդել նրա դիրքերը: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանի թիմն ամեն գնով ուզում է ազատվել նրանից եւ արտահերթ ընտրություններ անցկացնել Երեւանում։ Գյումրիի եւ Գորիսի արդյունքներից հետո պարզ է, որ եթե մարզերում է այսպիսի վիճակ, ապա Երեւանում ՔՊ-ի համար գրեթե անհնարին կլինի […]

Վանաձորում իշխանության պլանները փոխվել են. «Հրապարակ»

«Դեկտեմբերին Վանաձորի ընտրություններում մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածության առաջադրումից ՔՊ-ն գրեթե հրաժարվել է` հասկացել են, որ կարող է Գյումրին կրկնվել, ուստի որոշել են առաջ մղել ցուցակի 2-րդ համարի թեկնածու Մանվել Ոփյանին: Նա դասախոս է, գիտությունների թեկնածու, նաեւ` բիզնեսմեն. «Արփիգազ», «Արփիտաքսի» ծառայությունների սեփականատերը եւ բավականին հեղինակություն է վայելում, այնպես որ, կկարողանա Մամիկոն Ասլանյանին լուրջ մրցակից լինել: Ոփյանին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի