21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Այո, մեր վիճակը ցավոտ է, բայց սա է իրականությունը. Գնել Սանոսյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը չի հերքում՝ այո, Հայաստանի վիճակը ցավոտ է։

«Բայց սա է մեր իրականությունը, մենք հայտնվել ենք այս իրականության մեջ ու այս իրականության մեջ կարևոր մասնաբաժին ունի խաղաղ ապրելը, ոտքի կանգնելը, տնտեսությունը, բանակը և այլն, ու դրա մեջ կարևոր դերակատարում ունի մեր սահմանների հստակեցումը, որպեսզի անընդհատ մենք սահմանային վեճ չունենանք», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սանոսյանը։

Նա, այնուամենայնիվ, նշեց, թե «ցավոտ» երևույթից պետք չի վախենալ ու խուսափել։

«Նույնիսկ, եթե մեկ-երկու տեղով էլ կարող է ինչ-որ ցավոտ բան լինել, ավելի լավ է այդ ցավոտ խնդիրը ֆիքսել, նկատի ունենալ, քան անընդհատ ամեն օր ինչ-որ միջադեպեր ունենալ», – ասաց նախարարը։

Նա նշեց՝ պետք է հստակեցնել սահմանները ու զարգանալ այն սահմանների մեջ, որն ունենք։

Հարցին, թե ի՞նչ քարտեզներով են հստակեցվելու մեր սահմանները, նախարարն ասաց, թե տարբեր քարտեզներ կան, բայց, թե որ քարտեզները հիմք կընդունվի, կարևոր է, թե այդ քարտեզները ինչ իրավաբանական կարգավիճակ ունեն։

«Այսինքն՝ այդ քարտեզները, եթե սովետական տարիների են, պետք է իրավաբանորեն հստակեցված լինեն ու բոլոր կողմերի կողմից ընդունված լինեն, որ հիմք հանդիսանան», – նշեց Գնել Սանոսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ