28 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինքնարդարացման մոլուցքն ու անհեթեթ օրակարգերը. «Փաստ»

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից արդեն մի քանի ամիս ժամանակ է անցել, սակայն նկատելի չէ որևէ լուրջ և կենսական նախաձեռնություն, որը «պողպատե» մանդատ ստացած իշխանությունները կարող էին ձեռնարկել՝ ելնելով երկրի զարգացման անհրաժեշտությունից։ Այս ընթացքում երկրի կառավարման ղեկը կրկին ստանձնած քաղաքական ուժը հասցրել է միայն որոշ «աչք ծակող» ձեռնարկումներով աչքի ընկնել։ Օրինակ՝ իշխանությունները ճանապարհների ասֆալտապատումը փորձում […]

Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է դարձել. «Ժողովուրդ»

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դյուրագրգիռ է անգամ սեփական թիմակիցների քննադատության նկատմամբ: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ որոշ ժամանակ առաջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ հրավիրված քննարկման ժամանակ, տիկին նախարարն իրեն ուղղված բոլոր հարցադրումների համար փորձել է արդարացումներ գտնել: Մեր զրուցակիցը նշեց, որ Ավանեսյանն արել է բան, որ տպավորություն ստեղծի, թե ինքն իր կաշվից դուրս է գալիս, անում հնարավորն […]

Իշխանությունը վերջնականապես կզավթի ԵՊՀ-ն. «Հրապարակ»

«Շաբաթ օրը` նոյեմբերի 6-ին, կայանալու է ԵՊՀ նոր ձեւավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը: Օրակարգում ներառված է 5 հարց՝ խորհրդի նախագահի եւ խորհրդի քարտուղարի ընտրություն, խորհրդի կանոնակարգի փոփոխություն, ռեկտորի նախկինում չկայացած մրցույթի չեղարկում, ռեկտորի նոր մրցույթի հայտարարում: Սակայն մինչ նիստը ամեն ինչ արդեն որոշված է, նիստը տեղի է ունենալու, որպեսզի խորհրդի անդամներն իշխանությունների կայացրած որոշումները դակեն: […]

Սեյրան Սարոյանը վաճառել է սեփական հիվանդանոցը․ «Հրապարակ»

«Գեներալ Սեյրան Սարոյանը մոտ երեք ամիս առաջ վաճառել է իրեն պատկանող թիվ 2 հիվանդանոցը: Տեղեկություններ կան, որ նա մտադիր է բոլոր բիզնեսները փակել ու հեռանալ Հայաստանից։ Գնորդն «Անի» կաթնամթերքի արտադրության սեփականատերն է։ Տեւական ժամանակ է՝ հիվանդանոցի բուժանձնակազմն անհանգստություններ ուներ, թե ինչ ճակատագիր է սպասվում իրենց, շարունակվելո՞ւ է արդյոք ԲԿ-ի գործունեությունը, թե՞ այլ նպատակով են օգտագործելու […]

Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի. «Հրապարակ»

. «Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի՝ հատկապես ճնշում են պաշտոնյաներին, որ նոյեմբերի 14-ին Կապանի ՏԻՄ ընտրություններում ապահովեն ՔՊ-ական թեկնածուի հաղթանակը։ Երեկ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը մարզպետարանի աշխատողներին հանձնարարականներ է իջեցրել եւ մասնավորապես պետական հիմնարկների, հատկապես դպրոցների տնօրեններին մոբիլիզացնելու խնդիր է դրել: Կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը հրաժարվել է ենթարկվել, նրա նկատմամբ […]

Սամվել Բաբայանի թիրախում բանակն է․ «Փաստ»

«Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկին հարցազրույց է տվել, որում անդրադարձել է 44օրյա պատերազմին ու դրա հետևանքներին։ Սամվել Բաբայանի՝ թե՛ այս, թե՛, ընդհանրապես, հետպատերազմական շրջանի հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացնում սպայակազմի և պատերազմին մասնակցած կամավորականների ու պահեստազորայինների շրջանում, որովհետև վերջինս Նիկոլ Փաշինյանին իրավիճակից «չոր» հանելու համար պարտությունը վերջիններիս վրա է բարդում։ Բաբայանը, օգտագործելով […]

Բազմակողմանի տարածաշրջանային համագործակցությունը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից. Զախարովան՝ «3+3» հարթակի ստեղծման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցության նոր հարթակի ստեղծման մասին հարցին՝ նշելով, որ այն կարող է նպաստել խնդիրների լուծմանը: «Մենք աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առաջարկին՝ տարածաշրջանային նմանօրինակ խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու մասին, որն անվանում են «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան): Իհարկե, մենք […]

Այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում. Արարատ Միրզոյան

Մեր կառավարության ծրագրում ամրագրված է, որ Հայաստանը պատրաստակամ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Nouvelles d’Arménie» ամսագրին տված հարցազրույցում։ «Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը, այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական […]

Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) […]

Փորձանքը պոզով պոչով է լինու՞մ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Փորձանքը պոզով պոչով է լինու՞մ։   Կապիտուլյանտ կառավարության ներկայացուցիչներն իրար հերթ չտալով ասում են, թե Հայաստանը զարգանում է։ Սրանց առաջնորդն էր ասում ՝ Արցախը Հայաստան է։ Այսօր այդ Հայաստանի մոտ 800 հազար հեկտարը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արտագաղթի տեմպերը , գործազրկությունն ու թանկացումներն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի