01 Հուլիսի, Ուրբաթ, 2022
KFC

«Սարսափելի, վախենելու ու զզվելի էր տեսնել, թե ինչպես էր անաստված մի սբրոդ խրախճանում՝ պղծելով մարդու, մոր մահը. զզվելի եք». Նաիրա Զոհրաբյան

Nara-1

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դուք զզվելի եք

Ես դեռ չունեմ հարցի պատասխանը՝ մենք մի՞շտ ենք եղել էդպիսին, թե՞ էս հեղափոխությունը ջնջխեց արժեքային մի մեծ համակարգ ու առաջնագիծ եկան մահը պղծողները, Սադախլոյի ծիգռովկայով ու սպարտիվկայով հայհոյող-անիծող տղամարդատիպ կանայք ու կանացի տղամարդիկ, սեփական եղբոր ու հոր վրա «գործ տվող», իբր, օրինապաշտներ։

Էդ հարցի պատասխանը դեռ չունեմ։

Ու ինչքան էլ մենք մեզ համոզենք, որ երբ մենք եվրոպացի էինք, եվրոպացիները կապիկների նման ծառերի վրա շպագատ էին իջնում, այլեւս փաստ է, որ ռեզինե չստիկներով սոցիումի առաջնագիծ եկած հակահիգիենիկ սբրոդը այսօր փորձում է օրակարգ թելադրել։

Սա՛ է մեր արժեքային համակարգը, երբ անգամ մարդու մահը գցում են իրենց անլվա ոտքերի տակ ու տրորում։

Արդյո՞ք այս սբրոդին ծնել է Նիկոլը։ Վստահաբար՝ ոչ։ Նրանք եղել են միշտ, նրանք ապրել են մեր կողքին ու մեր հարեւանությամբ։ Պարզապես, տարիներով ատամների տակ սեղմել են իրենց ներքին լյուցիֆերությունը մինչ այն պահը, երբ Ծերեթելի փողոցի էկիպաժին ու ողջ կյանքում Լոսի եւ Տամբովի աշխատող բարեկամի տրանսֆերի հույսին թախտին շպրտած առանձնյակի ասեցին՝ դու երեք միլիոն վարչապետերից մեկն ես։

Ու սկսվեց սրանց վակխանալիան՝ պղծելու եւ հայհոյելու ամեն ինչ, այդ թվում՝ մարդու մահը։ Մահացել է Սերժ Սարգսյանի մայրը։ Ու էստեղ Սերժին սիրել-չսիրելը, հարգել- չհարգելը հեչ կապ չունի։

Սարսափելի, վախենելու ու զզվելի էր տեսնել, թե ինչպես էր անաստված մի սբրոդ խրախճանում՝ պղծելով մարդու, մոր մահը։

Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ եմ ես խուսափում տեղադրել իմ աղջկա ու թոռնիկի նկարները։ Որովհետեւ վախենում եմ։ Վախենում եմ ահա էսպիսի կենդանիներից, որոնք կարող ենք իրենց անլվա ոտքերի տակ տրորել ամեն ինչ՝ ուրիշի երջանկությունը, ուրիշի սերն ու ուրիշի մահը»։

Զզվելի եք»։

KFC

Արխիվ

Հունիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ