23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատրաստ եմ փողոց դուրս գալ ու պաշտպանել Արման Թաթոյանին կարմիր բերետավորներից. Մհեր Մկրտչյան

«Հիմա էլ էջերում կիսվում ենք, որ շակալները ՄԻՊ Արման Թաթոյանից ուզում են ազատվեն: Կարծիք և վրդովմունք արտահայտելու փոխարեն ընրտեմ մի կարճ ու պարզ լուծում` ես Արման Թաթոյանի համար պատրաստ եմ դուրս գալ փողոց ու պաշտպանել ՄԻՊ-ի գրասենյակը կարմիր և այլ գույնի բերետավորներից: Իսկ դո՞ւ»,- ֆեյսբուքյան իր էջում գրում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը։  

Բանակի վերաբերյալ Նիկոլի որևէ ասածը մեկնաբանելն անիմաստ է մի պարզ պատճառով. Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ Լրագրողները խնդրում են մեկնաբանել Նիկոլի վերջին ասածները բանակի բյուջեն ավելացնելու, բանակաշինության և այլն մասին։ Որպեսզի բոլորին առանձին-առանձին չմերժեմ, այստեղ գրեմ ասելիքս, հանգիստ կարող եք օգտագործել։ Բանակի, բանակաշինության վերաբերյալ Նիկոլի որևէ ասածը մեկնաբանելն անիմաստ է մի պարզ պատճառով. նույն այդ մարդը 2018-ի նոյեմբերին նախընտրական ելույթներում ասում էր, որ Հայաստանի ռազմական […]

Մահացել է Արմեն Աշոտյանի մայրը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մայրն է մահացել։ Այս մասին տեղեկանում ենք գործչի ֆեյսբուքյան էջից․ «Երեկ ուշ երեկոյան երկար պայքարից հետո մայրս գնաց։ Միշտ կարծում էի, որ դեռ կհասցնեմ ամբողջությամբ շնորհակալ լինել իրեն իր սիրո, դաստիարակության ու ինձ կյանք տալու համար։ Ավաղ։ Շնորհակալ եմ ողջ բուժ. անձնակազմին մինչեւ վերջ ցուցաբերած մարդկային ու մասնագիտական որակների համար։ Առողջություն […]

«Թյուրքական միջանցքի» բացմամբ կհանձնենք Սյունիքը, կփակենք Արցախի թեման, կկտրվենք Իրանից և կվերածվենք ավտոկայանատեղիի, թուրքական ազդեցության գոտու․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Հայաստանին սպառնացող վտանգները։ Թուրքագետը գրել է․ «Եթե շատ պարզեցնենք առկա պատկերը, ապա կա երկու մրցակցող աշխարհաքաղաքական նախագիծ, որոնք իրար բացառում են և դրանց իրականացումից է կախված, թե ինչպիսին կլինի ամբողջ Եվրասիայում ուժերի դասավորությունը առաջիկա տասնամյակների համար։ Մեկը «Հյուսիս-հարավ» միջանցքն է, մյուսը՝ «Արևելք-Արևմուտքը», որն […]

«Կկոտրվի այն առասպելն ու միֆը, թե այս իշխանություններն ընդամենն ապիկար են, կոռուպցիոներ չեն». ընդդիմադիրները գնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետքերով

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախատեսել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամից գումարները պետական բյուջե փոխանցման օրինականությունը։ «Հաշվի առնելով նաև ԱԺ քննիչ հանձնաժողովների գործիքակազմը՝ սա հնարավորություն կտա նաև ուսումնասիրել, առհասարակ, ծախսվող գումարների արդյունավետությունը», – լրագրողների հետ հանդիպմաննն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Նրա կարծիքով՝ «օդում կախված լուրերի» հաստատման […]

Ակնհայտ է՝ իշխանությունը թաքցնելու բան ունի. դելիմիտացիայի գործընթացում Հայաստանի շտապողականությունը բավականին հարցեր է առաջացրել. Տիգրան Աբրահամյան

Այն իրավիճակը, որ ստեղծվել է Հայաստանի ու Արցախի շուրջ, ավելին է, քան մտահոգությունը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Ակնհայտ է, որ իշխանությունն ամեն կերպ փորձում է քողարկել սահմանագծում առկա իրական իրավիճակն ու քողարկել իր կողմից որևէ լուրջ քայլ չանելու գլխավոր պրոցեսը», – ասաց նա։ Աբրահամյանի խոսքով՝ սահմանազատման հետ կապված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի