20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նազելի Բաղդասարյանը երկրորդ կին մարզպետն է. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին մասնակցում է նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ ու մաղթեց հաջողություններ: «Երկրորդ կին մարզպետն է տիկին Բաղդասարյանը», – ասաց նա: Նազելի Բաղդասարյանն էլ շնորհակալություն հայտնեց, որ վստահել են իրեն: «Լիահույս եմ, որ այն բեռը, որ դրված է իմ ուսերին, կկարողանամ իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով ու […]

«Պատասխան տվեք ձեր դավաճանական արարքների համար». բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց

Կառավարության դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում։ Նրանք կառավարությունից պատասխան են պահանջում, թե ով կամ ինչու է թույլ տվել, որ Գորիս-Կապան ճանապարհն այլևս թշնամական հսկողության տակ է անցել։ «ՀՀ տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ՝ մաքսակետ։ Ավելին, հպարտանում են, որ իրենք են թույլ տվել։ Մեր ամեն մեկի պարտքն է պատասխան պահանջելու այն դավաճանական գործողությունների […]

Մեր զինվորներին դաժան խոշտանգումների ենթարկած Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները պետք է վերահսկեն Գորիս-Կապան ճանապարհը. ՄԻՊ

Մեր զինվորներին պատերազմի ընթացքում դաժան խոշտանգումների են ենթարկել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որ ստացվում է՝ պետք է Գորիս-Կապան ճանապարհին իրականացնեն սահմանային վերահսկողություն, հայտարարում է ՄԻՊ աշխատակազմը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կովսականում 2020թ. հոկտեմբերի վայրագություններին:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վերջերս հրապարակած զեկույցը փաստերով մանրամասն ցույց է տալիս, որ նրանք խոշտանգել են մարդկանց, ապօրինաբար կյանքից […]

Կարող է հարց ծագել՝ հնարավոր չէ՞ր բանակցել՝ Գորիս-Կապան ճանապարհին որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր. հնարավոր էր, բայց… Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ օգոստոսից Ադրբեջանն Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում, մաքսային տուրքեր էր գանձում Գորիս-Կապան ճանապարհի՝ իր տարածքով անցնող Էյվազլի-Չայզամի հատվածում:   «Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային-անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների ու բեռների նկատմամբ. ծանուցումը ստացվելուց հետո մենք որոշում […]

Հիմա էլ մնացել ենք «դուք հո պատերազմ չեք ուզում» դատարկ քարոզչության տակ. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա էլ մնացել ենք «դուք հո պատերազմ չեք ուզում» դատարկ քարոզչության տակ։ Հո մաքսակետերի համար պատերազմ չենք սկսելու։ Հո Սև լճի համար պատերազմ չենք սկսի։ Հո Վերին Շորժայի համար պատերազմ չենք սկսի։ Հո գերեվարվածների համար պատերազմ չենք սկսի։ Հո Շուշիի մոտակայքում սպանված արցախցիների համար պատերազմ չենք սկսի։ Սրա […]

Տարածքներ կորցնելուն զուգահեռ կորցնում ենք հասարակության առողջությունը․․․Արմեն Նավասարդյան

Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իհարկե պայքարի ոգին վառ պահելու համար Փաշինյանի դեմ բողոքի ակցիաները շատ կարևոր են, բայց չմոռանանք, որ կատարվում ու կատարվելու է այն, ինչը վաղուց պլանավորված ա․․․Ուստի առաջարկում եմ առիթից օգտվել ու նմանատիպ ակցիաների ժամանակ բողոքի խոսքով հանդես գալ նաև օրեցօր նոր բարձունքներ գրավող թմրամոլության դեմ))) Տարածքներ կորցնելուն զուգահեռ կորցնում […]

«Դրանց հավատացողները ի՞նչ են զգում հիմա․․․». Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշու՞մ եք, որ մի տարի առաջ էս օրերից սկսած ինչ-որ տարբեր մարդկանց լայվեր էր հայտնվում, ասում էին ստիպել են կապիտուլյանտին ստորագրել կապիտուլյացիան, ասում էին Արցախի նախագահին են առևանգել… ու անհեթեթ այլ բաներ: էս ամեն ինչը անկասկած ծրագրված է արվել, ու նույն ձեռագիրն էր հենց նրանց, ովքեր 44 օր […]

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպել են ՄԽ համանախագահների հովանու ներքո. Ֆրանսիայի ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է հայտնել Փարիզում Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը նախ առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի […]

Նիկոլ Փաշինյանը շուտով մեծ թատրոն է պատրաստում. «Հրապարակ»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունները սրվել են։ Հարությունյանն ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ․ նրա մտերիմները հարցազրույցներ են տալիս Բաբայանի դեմ, փորձում են պատերազմի պատասխանատվության մեծ բաժինը դնել նրա ուսերին, մասնավորապես՝ որ Բաբայանն է համոզել Փաշինյանին իրականացնել Լելե-թեփեի հայտնի օպերացիան ու ձախողելով` կոտրել է բանակի ողնաշարը, ինչից էլ սկսվել է պարտությունների շարքը։ Վերջերս […]

Ընտրություններին ընդառաջ գործեր «կկարվե՞ն». «Փաստ»

Իշխանությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին էլ ավելի մոբիլիզացված է հանդես գալիս։ Դրա համար, ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, օգտագործում են հնարավոր ու անհնար գործիքները, այդ թվում՝ «ցանցային» համակարգով իրենց ապահովագրելը։ Զուգահեռ՝ արդեն իսկ գործի է դրվում վարչական ռեսուրսն իր տարբեր դրսևորումներով: Այս ամենի հետ մեկտեղ, մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունն ունի նաև պահեստային տարբերակ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի